close
Եղանակը Երևանում
20 Հոկտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
20 Հոկ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Թուրքիան գազի նոր պայմանագրեր է քննարկում Բաքվի և Մոսկվայի հետ

Տարածաշրջան

22 Սեպտեմբերի 2021, 17:17
 Թուրքիան գազի նոր պայմանագրեր է քննարկում Բաքվի և Մոսկվայի հետ

Նախատեսվում է, որ 2021 թվականին Թուրքիայում բնական գազի սպառումը կգերազանցի 60 միլիարդ խորանարդ մետրը: Այս մասին Gastech համաժողովի շրջանակներում լրագրողներին ասել է Թուրքիայի էներգետիկայի փոխնախարար Ալփարսլան Բայրաքթարը. գրում է «Ինտերֆաքսը»:

«Վերջին մի քանի տարիների ընթացքում էլեկտրաէներգիայի սպառումը մեծացել է, մինչդեռ վերականգնվող էներգիայի աղբյուրները սկսել են էական դեր խաղալ, իսկ էներգիայի արդյունաբերությունից գազի սպառումը փոքր-ինչ նվազել է: Այս տարի մենք տեսնում ենք գազի սպառման աճ: Գազի բարձր գները ազդում են էներգետիկ ռեսուրսների մատակարարումների վրա: Անցյալ տարի մենք կարողացել ենք ավելի շատ խտացված գազ (15 միլիարդ խորանարդ մետր) ստանալ, քանի որ մրցունակ գներ կային, այս տարի իսկապես դժվար կլինի, բայց մենք բանակցություններ ենք վարում մեր ներկայիս մատակարարների հետ նոր պայմանագրերի և ծավալների վերաբերյալ, դրանք են` Ադրբեջանը, Ռուսաստանը... Բանակցությունները լավ են ընթանում»,- ասել է Բայրաքթարը:

Ջերմաստիճանը կնվազի
20 Հոկտեմբերի 2021, 08:53 Ջերմաստիճանը կնվազի

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica