close
Եղանակը Երևանում
22 Հոկտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
22 Հոկ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Առյուծի պոչի հետ մի՛ խաղացեք. իրանական զորավարժությունների գոտին չափազանց ուշագրավ է․ Վարդան Ոսկանյան

Քաղաքական

20 Սեպտեմբերի 2021, 15:04
 Առյուծի պոչի հետ մի՛ խաղացեք. իրանական զորավարժությունների գոտին չափազանց ուշագրավ է․ Վարդան Ոսկանյան

Ադրբեջան կոչվող արհեստածին կազմավորման սահմանին իրանական զորավարժությունների գոտին ինքնին չափազանց ուշագրավ է։ Գրել է ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ, իրանագետ Վարդան Ոսկանյանը:

«Դատելով պարսկալեզու աղբյուրների տարածած նյութերից, այն ընդգրկում է Ադրբեջանի թալիշաբնակ շրջանների հետ իրանական սահմանի գրեթե ողջ երկայնքը։

Եթե հաշվի առնենք, որ վերջին շրջանում Ադրբեջանի ներսում որոշակիորեն սրվել էր թալիշական խնդիրը՝ հանգեցնելով նույնիսկ այն բանի, որ խիստ չափավոր դիրքորոշումներ ունեցող թալիշական կազմակերպություններից մեկը լուրջ դժգոհություններով հանդես գար, ապա իրանական զորավարժությունների գոտու ընտրությունն ակնհայտորեն պարունակում է միանգամից մի քանի բացահայտ ուղերձ։

Դրանք, ի դեպ, վերջին ուրբաթօրյա աղոթքից հետո խոսուն կերպով ներկայացրել էր ադրբեջանական ուղղությամբ աշխատող իրանցի հոգևորականներից մեկը, նշելով՝ «Առյուծի պոչի հետ մի՛ խաղացեք»,- գրել է նա։

 

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica