close
Եղանակը Երևանում
22 Հոկտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
22 Հոկ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Սոխը չի կարող քաղցր լինել, թուրքը միշտ թուրք է. Փաշինյանը ձգտում է նոր «Նոյեմբերի 9»-ի

Քաղաքական

20 Սեպտեմբերի 2021, 14:10
 Սոխը չի կարող քաղցր լինել, թուրքը միշտ թուրք է. Փաշինյանը ձգտում է նոր «Նոյեմբերի 9»-ի

Երեկ՝ սեպտեմբերի 19-ին, Արցախի 75 տոկոսի կորստյանը հասցրած, 5000-ից ավելի զոհի պատճառ դարձած և նոր զոհերի պատճառ դարձող, ՀՀ ինքնիշխանությունը ոտնատակ տված և տվող, երկիրը հեղինակազրկած և հեղինակազրկող, ՀՀ տարածքները թշնամուն նվիրաբերած ու նվիրաբերող՝ Հայաստանի իշխանությունների համար հերթական անհոգ ու անդարդ կիրակին էր. Սևանի մայրուղում, կիրակի օրով բազմահազար քաղաքացիներին նեղություն տալով և մայրուղու 40 կմ հատվածը փակելով, անցկացվում էր «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» սիրողական խճուղային հեծանվավազքը։

Թվում էր, թե իշխանության ներկայացուցիչների հանգստին ոչ ոք չէր կարող խանգարել, նույնիսկ՝ զոհվածների ծնողները, սեպտեմբերքսանմեկյան «տոնակատարությունները» չեղարկել պահանջողները, ընդդիմությունը և այլն։

Բայց կեսօրին մեր արևմտյան հարևան պետությունից ցնցող տեղեկություն եկավ՝ ցնցող՝ ժողովրդի համար, իսկ իշխանությունների համար՝ սովորական ապտակ (արդեն սովոր են)։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ՄԱԿ–ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ հերթական նիստին մասնակցելու համար Նյու Յորք թռչելուց առաջ մամուլի ասուլիս է տալիս, որի ընթացքում սենսացիոն հայտարարություններ է անում Հայաստանի համար։

«Այդ միջանցքի բացվել-չբացվելու հարցը բացառապես քաղաքական է... Եթե Թայիփ Էրդողանի հետ հանդիպել ես ուզում, դրա համար անհրաժեշտ է կատարել հայտնի քայլերը։ Մենք փակ չենք հանդիպելու համար, հանդիպումներ կանենք։ Ինձ հասել են տեղեկությունները, որ Վրաստանի վարչապետի միջոցով նույնպես հանդիպելու ցանկություն է փոխանցվել։ Հանդիպումներ անելու ժամանակ նրանք պետք է ցուցաբերեն դրական մոտեցումներ։ Եթե Վրաստանի վարչապետի միջոցով երկխոսության՝ ինձ ուղղված առաջարկը այս հարցում իսկապես անկեղծ է, ես էլ անկեղծություն կցուցաբերեմ, և դիվանագիտություն կսկսենք։ Երբ սկսվի դիվանագիտությունը, անշուշտ, որոշ բաներ պետք է տալ և ստանալ։ Ցանկանում եմ, որ ունենանք ոչ թե անհարթություններ, այլ դրական մոտեցումներ։ Տա Աստված՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև այս խնդիրը միջանցքների բացմամբ հաղթահարվի»,– նշել է թուրք նախագահը։

Այսպես է Էրդողանը պատասխանել Սյունիքով թշնամուն միջանցք տալու՝ Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարություններին, ըստ որոնց՝ հայկական կողմը «միջանցք» չի տալու։

Սակայն Էրդողանը, միջանցքին զուգահեռ, ավելի ուշագրավ հայտարարություն է արել, այն, որ կապիտուլյանտ իշխանությունները հերթական անգամ բոլորից թաքուն հանդիպումներ են ունենում թշնամու հետ, ժողովրդից թաքուն պայմանավորվածություններ ձեռք բերում ամիսներ առաջ մի քանի հազար հայորդիների կյանքը խլած պետությունների հետ։

Այսպիսով, ըստ Էրդողանիը, Փաշինյանը (ում անունը այդպել էլ չի տալիս) Վրաստան կատարած վերջին այցի ընթացքում խնդրել է Իրակլի Ղարիբաշվիլիին՝ միջնորդ լինել երկու պետությունների ղեկավարների հանդիպման համար։

Բացի դրանից՝ Էրդողանը սեպտեմբերի 9-ին այցելել էր Բաթում, որտեղ, իբր, ոչ պաշտոնական հանդիպում պետք է ունենար վրացի վարչապետի հետ, սակայն այնտեղ հանդիպումներ է ունեցել թուրքական իշխանությունների ներկայացուցիչների հետ, որոնք էլ մանրամասները փոխանցել են Էրդողանին։

Տարիներ առաջ, երբ խոսվում էր հայ–թուրքական հարաբերությունների կարգավորման մասին, նշվում էր, որ Թուրքիայի գլխավոր նախապայմանները Հայաստանի կողմից Արցախից և Հայոց ցեղասպանության ճանաչումից ու պահանջատիրությունից հրաժարումն է։ Նիկոլ Փաշինյանը հանուն հայ–թուրքական սահմանի բացման, կարելի է ասել, կատարել է այս նախկին երկու պահանջները, բայց ինչպես ասում են՝ «սոխը չի կարող քաղցր լինել, թուրքը միշտ թուրք է». Թուրքիայի ախորժակը ամեն հայկական զիջումից հետո ավելի է բացվում, և փաստորեն առաջ է քաշել նաև Հայաստանի համար ողբերգական հետևանքներ պարունակող՝ Սյունիքով Ադրբեջանին միջանցք տալու պայմանը։

Էրդողանն իր այդ հայտարարությամբ նաև հերթական նվաստացնող հարվածն է հասցնում Հայաստանին՝ բացահայտելով գաղտնի շփումների մասին տեղեկատվությունը և Նիկոլ Փաշինյանին «դու»–ով դիմելով։

Ուշագրավ է նաև այն վայրը, որտեղ Փաշինյանը հանդիպել է թուրք ներկայացուցիչների հետ։ Բաթում քաղաքը, որի նկատմամբ Թուրքիան ակնհայտ հավակնություններ ունի, ներկայումս թուրքական կապիտալի ձեռքում է։ 

Փաշինյանը Հայաստանին նոր կապիտուլացիայի է նախապատրաստում՝ բազմաթիվ ցավալի ու ողբերգական զիջումների դիմաց հայ–թուրքական հարաբերությունների վերականգնմամբ։ Նա դա հերթական անգամ անում է գաղտնի, հայ հասարակությունը հերթական անգամ դրա մասին տեղեկանում է թշնամուց, այլ ոչ թե սեփական իշխանություններից։ Եթե իրադարձությունները գնան փաշինյանական ու թուրքական սցենարով, ապա նոր «Նոյեմբերի 9-ը» և «հայերին Սևանում լողանալու տեղ թողնելը, բայց չորանալու տեղ չթողնելը» սարերի հետևում չեն։

Նյութի աղբյուրը՝ Yerkir.am: 

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica