close
Եղանակը Երևանում
16 Հոկտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
16 Հոկ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

«Եդինայա Ռոսիան» առաջատարն է Ռուսաստանի Դաշնության Պետդումայի ընտրություններում

Աշխարհ

20 Սեպտեմբերի 2021, 12:34
 «Եդինայա Ռոսիան» առաջատարն է Ռուսաստանի Դաշնության Պետդումայի ընտրություններում

«Եդինայա Ռոսիա» կուսակցությունը  Պետդումայի ընտրություններում ստացել է ձայների 49,47 տոկոսը կուսակցական ցուցակներով՝ արձանագրությունների 81,16 տոկոսի մշակման արդյունքների հիման վրա. հայտնում է ՌԴ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը:

Ռուսաստանի Դաշնության Կոմունիստական կուսակցությունը հավաքել է 19,78 տոկոս, Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը՝ 7,56 տոկոս, «Արդար Ռուսաստան՝ հանուն ճշմարտության»՝ 7,36 տոկոս, «Նոր մարդիկ»՝ 5,36 տոկոս:

Ութերորդ գումարման Պետդումայի ընտրություններն անցկացվել են երեք օր` սեպտեմբերի 17, 18 և 19: Ստորին պալատի ընտրություններին զուգահեռ,  Ռուսաստանի Դաշնության ինը սուբյեկտների, այդ թվում՝ Չեչնիայի, Դաղստանի, Մորդովիայի և Տուվայի նախագահների ուղղակի ընտրություններ են անցկացվել, ինչպես նաև ընտրվել են 39 մարզային խորհրդարաններ:

Ռուսաստանում և արտերկրում դիվանագիտական ներկայացուցչություններում գրանցված ընտրողների թիվը հասնում է 110 միլիոնի:

Ընդհանուր առմամբ, Պետդումայում կա 450 տեղ, որոնց համար պայքարում էր 14 կուսակցություն: Հիմնական մրցակիցները համարվում են նախագահ Վլադիմիր Պուտինի իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցությունը, որն այժմ ունի Պետդումայի տեղերի մեծամասնությունը, ինչպես նաև խորհրդարանում ներկայացված Կոմկուսը, Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը և «Արդար Ռուսաստանը»:

Պետական դումայի ընտրություններն անցկացվում են հինգ տարին մեկ, 225 պատգամավոր ընտրվում է կուսակցական ցուցակներով՝ 5 տոկոս ընտրական շեմով, իսկ մյուս կեսը՝ մեկ մանդատ ունեցող ընտրատարածքներում մեկ փուլով: ԵԱՀԿ-ն հրաժարվել է դիտորդներ ուղարկել Պետդումայի ընտրություններին նրանց թիվը սահմանափակելու՝ Ռուսաստանի պահանջի պատճառով:

Ալիեւեան Փառք…Եւ Բարք
15 Հոկտեմբերի 2021, 21:40 Ալիեւեան Փառք…Եւ Բարք

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica