close
Եղանակը Երևանում
19 Հոկտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
19 Հոկ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ախալքալաքի Գոման գյուղում Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու վերակառուցումը շարունակվում է

Հասարակություն

20 Սեպտեմբերի 2021, 11:42
 Ախալքալաքի Գոման գյուղում Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու վերակառուցումը շարունակվում է

Շարունակվում է Ախալքալաքի մունիցիպալիտետի Գոման գյուղի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու վերակառուցումը, շինարարները հույս ունեն, որ աշխատանքները կավարտեն մեկ ամսից․ հաղորդում է  «Jnews.ge»-ն:

Ըստ շինարարների, որոնցից մեկը Խորենիա գյուղից է, մյուս 4-ը՝ Ադիգենիի մունիցիպալիտետից, վերակառուցումը շարունակվում է առանց խնդիրների: Սկզբնական շրջանում, ըստ նրանց, դժվար էր գտնել արհեստավորների, սակայն այս պահին աշխատանքներն ընթացքի մեջ են, և շինարարները հույս ունեն մեկ ամսից ավարտել աշխատանքները:

Այս պահին շինարարները աշխատում են հին քարերով, որոնք մնացել են եկեղեցու ավերակներից:

Կայքը հիշեցման կարգով գրում է, որ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու վերակառուցումն իրականացվում է Գոման գյուղից բարերար Ռուբեն Բանդիկյանի աջակցությամբ: Սկզբում նրանք մտադիր էին վերանորոգել գյուղի հին դպրոցին կից հին եկեղեցին, սակայն եկեղեցին վերանորոգելու առումով դժվարություններ առաջացան: Այնուհետև նրանք որոշեցին գնել հին դպրոցի տարածքը և կառուցել նոր եկեղեցի, սակայն պետությունը չվաճառեց այս տարածքը:

Ուստի, վերջիվերջո, նրանք որոշեցին վերակառուցել Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին: Եկեղեցու վերակառուցման աշխատանքներն իրականացվում են փուլ առ փուլ։ Սկզբում՝ եկեղեցու հիմքերի ամրացման, պատերի կառուցման աշխատանքները, այնուհետև՝ տանիքի: Եկեղեցին վերակառուցումից հետո կունենա նախկին տեսքը։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica