close
Եղանակը Երևանում
19 Հոկտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
19 Հոկ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Եռաբլուրի մոտ տեղի ունեցած վիճաբանության մասնակիցներից 2-ը հայտնաբերվել են Սևան քաղաքում. հնչել էր կրակոց

Հասարակություն

20 Սեպտեմբերի 2021, 11:09
 Եռաբլուրի մոտ տեղի ունեցած վիճաբանության մասնակիցներից 2-ը հայտնաբերվել են Սևան քաղաքում. հնչել էր կրակոց

Ոստիկանության աշխատակիցները սեպտեմբերի 18-ին Սևան քաղաքի Շահումյան փողոցից ոստիկանության Մալաթիայի բաժին են բերման ենթարկել Սևան քաղաքի 2 բնակչի՝ 28-ամյա Սերգեյ Սարգսյանին ու 31-ամյա Հրաչյա Պողոսյանին: Վերջիններս կասկածվում են սեպտեմբերի 14-ին Երևանում՝ «Եռաբլուր» զինվորական պանթեոնի մոտ, խուլիգանություն կատարելու մեջ։

Shamshyan.com-ի  հաղորդմամբ, նրանք եղել են Toyota մակնիշի ավտոմեքենայով։ Այդ օրը վիճաբանություն էր տեղի ունեցել Toyota-ի վարորդի և Opel մակնիշի ուղևոր՝ 27-ամյա Լորիս Կարապետյանի միջև, որի ժամանակ էլ հնչել էր կրակոց։

Նշված անձանցից ստորագրություն է վերցվել, որից հետո բաց են թողնվել։ 

Ավելի վաղ հայտնել էինք, որ սեպտեմբերի 14-ին արտակարգ դեպք էր տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։20-ի սահմաններում ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ էր ստացվել, որ Սեբաստիա փողոցում՝ «Եռաբլուր» զինվորական պանթեոնի գլխավոր մուտքի մոտ, վիճաբանություն է տեղի ունենում, որի ժամանակ հնչել է կրակոց։  Ոստիկանները տաք հետքերով պարզել էին, որ նշված վայրում դեռևս չպարզված հանգամանքներում վիճաբանություն էր տեղի ունեցել, որի ժամանակ փոխադարձ հարվածներ էին հասցրել միմյանց Toyota մակնիշի ավտոմեքենայի վարորդն ու ուղևորը և Opel մակնիշի ավտոմեքենայի ուղևորը, որի ժամանակ էլ Opel-ի ուղևորը բացահայտ անհարգալից վերաբերմունք էր դրսևորել հասարակության նկատմամբ ու իր մոտ եղած գազային ատրճանակով 1 անգամ դեպի օդ կրակոց էր արձակել։ Դեպքի վայրում հայտնաբերվել էր 1 կրակված պարկուճ։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica