close
Եղանակը Երևանում
26 Հոկտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
26 Հոկ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Որքա՞ն մարդ են թուրքերն այդ ճանապարհից փախցրել․ Արթուր Խաչատրյան

Հասարակություն

19 Սեպտեմբերի 2021, 14:15
 Որքա՞ն մարդ են թուրքերն այդ ճանապարհից փախցրել․ Արթուր Խաչատրյան

ՀՅԴ անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը գրում է.

«Շեղվել են մայրուղուց… Մարդիկ վստահաբար իմացել են, որ Աբովյան փողոցի վրա չեն, թուրքերի վերահսկողության տակ անցած ճանապարհ է, բայց շեղվում են: Հիշեցի 1988-1992 թվականները: Որքա՞ն մարդ են թուրքերն այդ ճանապարհից փախցրել: Հարցեր, հարցեր, հարցեր…»:

Ավելի վաղ ՀՀ ԱԱԾ-ն հայտնել էր, որ սեպտեմբերի 18-ին, ժամը 21:00-ի սահմաններում ՀՀ ԱԱԾ-ում տեղեկություններ են ստացվել առ այն, որ նույն օրը ՀՀ Կոտայքի մարզի Քասախ համայնքի երկու բնակիչներ (տվյալները հայտնի են) Գորիս-Որոտան ճանապարհահատվածով երթևեկելիս շեղվել են մայրուղուց և հայտնվել են Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքում: ՀՀ ԱԱԾ և ՌԴ ԱԴԾ սահմանապահների կողմից իրականացվում են համապատասխան աշխատանքներ նրանց հայտնաբերելու ուղղությամբ:

 


yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica