close
Եղանակը Երևանում
20 Հոկտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
20 Հոկ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Դուք ի՞նչ կաթ եք կերել, որ այսքան նողկալի եք դաստիարակվել ու մեծացել. Դ. Վանյանը՝ իշխանություններին

Քաղաքական

19 Սեպտեմբերի 2021, 12:50
 Դուք ի՞նչ կաթ եք կերել, որ այսքան նողկալի եք դաստիարակվել ու մեծացել. Դ. Վանյանը՝ իշխանություններին
Արցախը՝ որբացած ու լքված, Սյունիքը հայրենիքից կտրված, Երկիրը իր միջակությանն ու քաղքենիությանը տված, գերիներն անտեր, դիակները դեռ չհայտնաբերված, թուրքը մեր հողում դիրքավորված, ազգը՝ նրա պատվախնդիր հատվածը, պարտված ու գլխիկոր. դուք դեռ քեֆ ու տոն եք անում։ Այս մասին գրել է հրապարակախոս, քաղաքագետ Դավիթ Վանյանը:

«Այո, մեծ արժեք է Անկախության տոնը։ Սակայն, այս անգամ, այս պահին այն տոնելու միակ եղանակը ժողովրդին միավորելն ու միասնական շարքերով Եռաբլուր այցելելը, խորհելն ու ենթադրություններ անելը, աղոթել ու ապաշխարհելն է։
 
Յուրաքանչյուր երգ ու պար, երժշտության յուրաքանչյուր հնչեցված նոտա անարգանք է մեր պատմական հիշողությանն ու ծնողական ցավին, զոհվածների անմահ ու սուրբ սխրանքին, անհայտ կորածների անվանը։
 
Դուք ի՞նչ մայրական կաթ եք կերել, որ այսքան նողկալի եք դաստիարակվել ու մեծացել Ձեր հայրական տանիքների տակ։ Այդ ինչպե՞ս ես Ձեզ չտեսա և ինչպե՞ս այսքան լկտիացաք ու սատանայի լեգիոն դարձաք։ Մի ամբողջ կյանք ես ու իմ նմանները լծվեցինք ազգային ազատագրության դատին, որպեսզի Ձեր նմանների սերու՞նդ աճեցնենք։
 
Իմ վեհ ժողովուրդ, Դու պիտի վեր կենաս, անկախ նրանից, թե որքան խորն է քո անկումը։ Դու հազարամյակների կյանք և նաև տառապանք ես կտրել ու անցել, որպեսզի մի օր մի նիկոլ քո լինելությանը վերջակե՞տ դնի։
 
Ոչ»,- գրել է Վանյանը։
 
 
Արմաշում շչակ է գործարկվելու
20 Հոկտեմբերի 2021, 13:25 Արմաշում շչակ է գործարկվելու

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica