close
Եղանակը Երևանում
28 Հոկտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
28 Հոկ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ալե՛ն, ինչու՞ Արցախ չես այցելում․ Գագիկ Համբարյանի արձագանքը՝ Ալեն Սիմոնյանի հայտարարությանը

Քաղաքական

18 Սեպտեմբերի 2021, 17:24
 Ալե՛ն, ինչու՞ Արցախ չես այցելում․ Գագիկ Համբարյանի արձագանքը՝  Ալեն Սիմոնյանի հայտարարությանը
ԱԺ նախագահ Ալենը Գյումրու օրվա կապակցությամբ գտնվելով Գյումրիում և մասնակցելով արդեն մոտ մեկ տարի գործող ԹՈՒՄՈ-ի բացմանը, այո՛, այո՛, չզարմանաք, այսօր "բացված" ԹՈՒՄՈ-ն մոտ մեկ տարի է գործում է, հայտարարել է, որ որևէ մեկին չի հաջողվի հեռացնել Արցախի դրոշն ու զինանշանը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Գագիկ Համբարյանը։  Մանրամասները ստորև․
 
«ԱԺ նախագահ Ալենը Գյումրու օրվա կապակցությամբ գտնվելով Գյումրիում և մասնակցելով արդեն մոտ մեկ տարի գործող ԹՈՒՄՈ-ի բացմանը, այո՛, այո՛, չզարմանաք, այսօր "բացված" ԹՈՒՄՈ-ն մոտ մեկ տարի է գործում է, հայտարարել է, որ որևէ մեկին չի հաջողվի հեռացնել Արցախի դրոշն ու զինանշանը՝ մեկանաբանելով երեկ Որոտանի հատվածում տեղի ունեցած խայտառակությունը, թե ինչպես են ազերի ոստիկանները արցախցի պատանի ֆուտբոլիստներին տեղափոխող միկրոավտոբուսի վրա պատկերված Արցախի դրոշը դանակով քերել հանել...
Միկոնոսյան հաճույքների սիրահար Ալենին հիշեցնեմ, որ երբ սեպտեմբերի 2-ին Արցախը տոնում էր իր անկախության օրը նա և մի քանի իր պես քայլիստ բարձրպաշտոնյաներ վախեցել էին մեկնել Արցախ, քանի որ ըստ տարբեր լուրերի, նոյեմբերի 9-ից հետո Ալիևն արգելել է Նիկոլին և նրա թայֆայի որևէ ներկայացուցչի ոտք դնել Արցախ...
Երկրորդը, ցավով պետք է արձանագրենք, որ մենք այնքան թույլ ենք, որ Արցախից մնացած մասում տեր ու տիրական է ռուսը, ով իր խաղաղապահների միջոցով վերահսկանում է հայաբնակ շրջանները... Նիկոլ Անհողի պատճառով Արցախի վերաբերյալ բոլոր հարցերը հիմա լուծվում են ո՛չ թե Երևանում, այլ Մոսկվայում և ուղղակի ծիծաղելի է, երբ ԱԺ նախագահ դառնալուց հետո Արցախ չայցելած Ալենը խոսում է Արցախի դրոշի և զինանշանի "չհեռացնելու" մասին ու թուրք այսկյարի արարքը որակավորում որպես "մանր գործողություն"... Շատ ուրախ կլինեի, եթե ղեկավարդ կամ դու կարողանայիք իրոք այդ ուղղությամբ ինչ-որ մի քայլ անեիք, բայց ձեր ապիկար իշխանությունը նույնիսկ չի կարող ապահովել Գորիս-Կապան ճանապարհով երթևեկողների անվտանգությունը՝ այն կրկին գցելով ռուսների գրպանը...
Ալե՛ն, Արցախի դրոշն ու զինանշանը ձեր պատճառով հիմա պահուն են ռուսները...
Ի դեպ, Ալեն, դու դեռ Ակնան համարու՞մ ես հայրենիքիդ մասը, թե որոշ թրքասեր ընկերների պես Ադրբեջանական ԽՍՀ-ի քարտեզն ես մեջբերելու...»,- գրել է նա։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica