close
Եղանակը Երևանում
28 Հոկտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
28 Հոկ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Քաղաքացիների նկատմամբ ուժ կիրառելու փոխարեն՝ հիմա պիտի Գորիս-Կապան ճանապարհին անվտանգություն ապահովեին. Գևորգ Պետրոսյան

Քաղաքական

18 Սեպտեմբերի 2021, 16:06
 Քաղաքացիների նկատմամբ ուժ կիրառելու փոխարեն՝ հիմա պիտի Գորիս-Կապան ճանապարհին անվտանգություն ապահովեին. Գևորգ Պետրոսյան

Երևանի Շառլ Ազնավուրի հրապարակում հավաքված են մնում Փաշինյանի ազդարարած «գունագեղ» տոնակատարության դեմ բողոքի ակցիա անող այն քաղաքացիները, որոնց ոստիկանները դեռ չեն հասցրել բերման ենթարկել։

Ակցիային միացավ նաև նախկին պատգամավոր Գևորգ Պետրոսյանը։

«Բերման ենթարկելու հիմքերը սպառիչ սահմանված են Քրեական դատավարության օրենսգրքով, և որևէ ոստիկան չի պատասխանում իմ հարցին, թե ինչի համար են քաղաքացիներին տանում։ Մինչդեռ եթե ոստիկանությունը գործում է օրենքի շրջանակում, պարտավոր է ներկայացնել, թե ինչու են քաղաքացիների նկատմամբ ֆիզիկական ուժ կիրառում։ Որևէ ոստիկան իմ այդ հարցին չպատասխանեց։ Սա բացարձակ ապօրինություն է ոստիկանության կողմից, ոստիկանությունը ակնհայտորեն խախտում է մարդու իրավունքները», - ասաց նա։

 Պետրոսյանը ոստիկաններին ամոթանք ուղղեց՝ ասելով, որ քաղաքացիների նկատմամբ ուժ կիրառելու փոխարեն՝ հիմա պիտի Գորիս-Կապան ճանապարհին անվտանգություն ապահովեին։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica