close
Եղանակը Երևանում
25 Հոկտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
25 Հոկ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ազնավուրի հրապարակում բողոքի ակցիայի մասնակցին բերման ենթարկեցին

Քաղաքական

18 Սեպտեմբերի 2021, 15:36
 Ազնավուրի հրապարակում բողոքի ակցիայի մասնակցին բերման ենթարկեցին

Այս պահին Երևանի Շառլ Ազնավուրի հրապարակում են հավաքվել բազմաթիվ քաղաքացիներ, որոնք բողոքի ակցիա են նախատեսել՝ ընդդեմ սեպտեմբերի 21-ին Նիկոլ Փաշինյանի ազդարարած «գունագեղ» տոնակատարության։

Ակցիայի մասնակիցները նախատեսում են քայլերթով գնալ դեպի կառավարության շենք, սակայն, ինչպես հայտնեց բողոքի գործողության նախաձեռնողներից պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը, ոստիկանությունը զգուշացրել է, որ քայլերթը թույլ չի տալու։

«Ոստիկանությունն ասաց, որ թույլ չի տա։ Մենք էլ ասացինք, որ գնալու ենք։ Տեսնենք՝ ինչ կլինի։ Ասացինք ՝ ինչի հիման վրա թույլ չեք տալիս, ասացին՝ ըստ օրենքի։ Թե ըստ որ օրենքի, պարզ չէ։ Նորմալ է թուրքաբարո իշխանության համար», - ասաց նա։

 
 

Րոպեներ անց կարմիրբերետավորները մեկ քաղաքացու տարան դեպի ոստիկանական մեքենան։

Ըստ տեղեկությունների՝ քաղաքացուն բերման են ենթարկել, երբ նա ոստիկանության ծառայողից հարցրել է՝ Փաշինյանը հա՞յ է, թե՞ թուրք։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica