close
Եղանակը Երևանում
25 Հոկտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
25 Հոկ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Դավաճանված Ֆրանսիան հետ է կանչել ԱՄՆ-ում ու Ավստրալիայում դեսպաններին

Աշխարհ

18 Սեպտեմբերի 2021, 13:01
 Դավաճանված Ֆրանսիան հետ է կանչել ԱՄՆ-ում ու Ավստրալիայում դեսպաններին

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հանձնարարությամբ ԱԳՆ ղեկավար Ժան-Իվ Լե Դրիանը հրամայել է ԱՄՆ-ից և Ավստրալիայից անհապաղ Փարիզ հետ կանչել երկրի դեսպաններին` խորհրդակցությունների համար։ «Այս որոշումը պայմանավորված է սեպտեմբերի 15-ին Ավստրալիայի և Միացյալ Նահանգների հայտարարությունների բացառիկ լրջությամբ»,- հայտնել է արտգործնախարարը:

Նա նշել է, որ խոսքը վերաբերում է Ավստրալիայի՝ ֆրանսիական օվկիանոսային դասի սուզանավերի մատակարարման պայմանագրից դուրս գալուն և դրա փոխարեն ԱՄՆ-ի հետ նոր գործընկերությանը՝ միջուկային էներգիայով սուզանավերի կառուցմամբ: «Սա անընդունելի վարք է դաշնակիցների և գործընկերների միջև հարաբերություններում, դրա հետևանքներն ազդում են դաշինքների, գործընկերության և Եվրոպայի համար Հնդկական-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի նշանակության վրա»,- ասել է Լը Դրիանը:

Ավստրալիան ավելի վաղ AUKUS կոչվող համագործակություն էր սկսել Միացյալ Թագավորության և Միացյալ Նահանգների հետ պաշտպանության և անվտանգության հարցերով և հայտարարել ֆրանսիական Naval Group ընկերության հետ սուզանավերի համաձայնագրից դուրս գալու մասին: 90 միլիարդ դոլար արժողությամբ գործարքը, որը ստացել էր «Դարի պայմանագիր» անվանումը, նախատեսում էր «Բարաքուդա» դասի 12 գրոհային սուզանավերի արտադրություն:

Ֆրանսիայի արտգործնախարար Լե Դրիանը համաձայնությունը խախտելու` Ավստրալիայի որոշումը «դանակով մեջքին հարված է» որակել՝ ընդգծելով, որ վստահությունը խաթարվել է: Նրա խոսքով՝ ինքը «զայրացած է այս պայմանագրի խզման պատճառով»: Փարիզը պարզաբանումների է սպասում ինչպես Ավստրալիայից, այնպես էլ ԱՄՆ-ից:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica