close
Եղանակը Երևանում
16 Հոկտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
16 Հոկ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Դուք էս ի՞նչ նյութից եք կերտված, այ անհայրենիք թրքահաճոներ․ Լիլիթ Գալստյան

Քաղաքական

17 Սեպտեմբերի 2021, 17:37
 Դուք էս ի՞նչ նյութից եք կերտված, այ անհայրենիք թրքահաճոներ․ Լիլիթ Գալստյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է Ազգային ժողովի նախագահի սեպտեմբերի 16-ի կարգադրությամբ` Հայաստանի Հանրապետության անկախության 30-ամյակի կապակցությամբ Ազգային ժողովի պատգամավորներին վճարվելիք պարգևավճարներին․ 

«Սրանց անբարոյականությունն անսահման է․
քաղաքական ուժը՝ նիկոլն ու թիմը, որը տապալել են երկրի ինքնիշխանությունը, երբ մեր երեսուն տարիների ձեռքբերումներն ամենօրյա փոշիացման են ենթարկվում, երբ սրանց վարած ազգադավ քաղաքականության արդյունքում երկիրը ներքաշվեց ողբերգական ելքով պատերազմի մեջ, երբ այս պահին մեր թիկունքում նոր դավաճանական վերջնագիր է պատրաստվում, երբ բառիս բուն իմաստով մեր զոհերի, կորուստների ցավից ապրելդ չի գալիս, երբ մեր ազգային արժանապատվությունն ու նվաստացումն էլ սահման չի ճանաչում, սրանք հենց Անկախության օրվա առթիվ պարգրատրում են իրենց․․․
Դուք էս ի՞նչ նյութից եք կերտված, այ անհայրենիք թրքահաճոներ․․․շունչս կտրվում աաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաա»:

Ալիեւեան Փառք…Եւ Բարք
15 Հոկտեմբերի 2021, 21:40 Ալիեւեան Փառք…Եւ Բարք

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica