close
Եղանակը Երևանում
28 Հոկտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
28 Հոկ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եթե ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատում տեղի չի ունեցել, ինչո՞ւ են բանավոր հայտարարությամբ նոր տարածքներ հանձնում թշնամուն․ Սաղաթելյան

Քաղաքական

17 Սեպտեմբերի 2021, 15:02
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եթե ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատում տեղի չի ունեցել, ինչո՞ւ են բանավոր հայտարարությամբ նոր տարածքներ հանձնում թշնամուն․ Սաղաթելյան

Գորիս-Կապան ճանապարհին ադրբեջանցիների գործողությունները մի շարք խնդիրներ են առաջ բերելու․ և՛ տնտեսության, և՛ անվտանգության հետ կապված, ակնհայտ է, որ սրանով նաև լրջագույն հարված է հասցվելու մեր տնտեսությանը և՛ բեռնափոխադրումների առումով, և՛ իբրև տրանզիտ երկիր, պետությանը սպառնացող վտանգ է՝ ըստ Yerkir.am-ի ասաց ԱԺ փոխնախագահ, «Հայաստան» դաշինքի անդամ, ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը ԱԺ-ում՝ ճեպազրույցների ժամին։

ՀՀ իշխանությունները, այս խնդիրը լուծելու փոխարեն, ասաց նա, գտել են ամենահեշտ ճանապարհը՝ բանավոր կերպով հերթական անգամ Հայաստանի տարածքները նվիրել թշնամուն։

«Եթե Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանգծման աշխատանքներ տեղի չեն ունեցել, միջպետական սահմանը որոշված չէ, ինչո՞ւ են բանավոր հայտարարությամբ հերթական անգամ նոր տարածքներ հանձնում թշնամուն, այն էլ՝ ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող ճանապարհ, և հայտարարում են՝ ճանապարհի այդ հատվածը ադրբեջանական տարածք է․ սա անընդունելի և ծանր ու մեծ հարված է հասցնելու մեր պետությանը»,-ասաց Իշխան Սաղաթելյանը։

Մանրամասն՝ տեսանյութում․

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica