close
Եղանակը Երևանում
26 Հոկտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
26 Հոկ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Մեղրիում ամենաթույլը ՔՊ թեկնածուն է․ ո՞ր 2 ուժերի միջեւ է լինելու պայքարը․ «Հրապարակ»

Մամուլի տեսություն

17 Սեպտեմբերի 2021, 08:37
 Մեղրիում ամենաթույլը ՔՊ թեկնածուն է․ ո՞ր 2 ուժերի միջեւ է լինելու պայքարը․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Հոկտեմբերի 17-ին Մեղրիում սպասվող ՏԻՄ ընտրություններում հետաքրքիր «ռասկլադ» է ձեւավորվել։ Մեղրիի մեր աղբյուրների կարծիքով, ամենաթույլ թեկնածուն ՔՊ-ական Արարատ Թումանյանն է՝ համայնքապետի ներկայիս ժամանակավոր պաշտոնակատարը, որն այդտեղ նշանակվեց ամիսներ առաջ, երբ ձերբակալվեց քաղաքապետ, «Հայաստան» դաշինքի անդամ Մխիթար Զաքարյանը։ Ասում են՝ մրցակցությունն ընթանալու է Մանե Թանդիլյանի եւ Մեսրոպ Առաքելյանի ղեկավարած «Ապրելու երկիր» կուսակցության ցուցակը գլխավորող Վարդան Հայրապետյանի եւ Արամ Սարգսյանի «Հանրապետություն» կուսակցության քաղաքապետացու Բագրատ Զաքարյանի միջեւ։

Իշխանական թեկնածուն զիջում է անգամ Սամվել Բաբայանի Ազատական կուսակցության ցուցակով առաջադրված Խաչատուր Անդրեասյանի վարկանիշին։ Բանն այն է, որ «Ապրելու երկրի» թեկնածուն ոչ վաղ անցյալում ընդդիմադիր էր՝ Մեղրիի քաղաքապետ Մխիթար Զաքարյանի համակիրը, նա եւ հայրն ակտիվ աշխատանքներ են տարել խորհրդարանական ընտրություններում, հիմա էլ Զաքարյանի շրջապատն է նրա օգտին աշխատելու։ Ասում են՝ Հայրապետյանն էլ կազմել է ավագանու ցուցակը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica