close
Եղանակը Երևանում
22 Հոկտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
22 Հոկ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հո «Դարչոյի դյուքանը» չի, ի՞նչ է նշանակում՝ ես ունեմ բանավոր պայմանավորվածություններ․ Արման Աբովյան

Քաղաքական

16 Սեպտեմբերի 2021, 22:03
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հո «Դարչոյի դյուքանը» չի, ի՞նչ է նշանակում՝ ես ունեմ բանավոր պայմանավորվածություններ․ Արման Աբովյան

Հայաստանի Հանրապետության իշխանական ողջ համակարգը ծայրից ծայր, «չգիտես ինչու», համապատասխանում է թուրք-ադրբեջանական պանթյուրանական քաղաքականությանը՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց ԲՀԿ քաղխորհրդի անդամ, քաղաքական վերլուծաբան Արման Աբովյանը։

Նա նշեց, որ արդեն պետք է դադարենք զարմանալ և պետք է ընդունենք մի շատ կարևոր իրողություն․ ՀՀ այսօրվա իշխանությունները վարում են քաղաքականություն, որն իսպառ ոչնչացնում է Հայաստանի Հանրապետությունը որպես քաղաքական գործոն, ամբողջ աշխարհի հայերի օջախ, և ոչնչացնում են համառորեն։

«Մեզ համար կոնցեպտուալ է ընդունել, որ մենք դիմակայում ենք համակարգին, ահավորը դա է, մենք դիմակայում ենք մի ահռելի ապապետական, հակազգային համակարգի։ Համակարգը, որն այսօր փաստացի իրականացնում է հակահայկական պրոյեկտ, արտահայտում է տարածաշրջանային զարգացման այն տեսլականը, որն իսպառ համապատասխանում է թուրք-ադրբեջանական ուղուն»,-ասաց Արման Աբովյանը։

Նա հիշեցրեց, որ երկրի ղեկավարը, հանձնելով Սյունիքի միջպետական ճանապարհն ու ՀՀ տարածքները, ասաց՝ «ես ունեմ բանավոր պայմանավորվածություններ»։

«Կներեք, սա հո «Դարչոյի դյուքա՞նը» չի, ի՞նչ է նշանակում՝ ես ունեմ բանավոր պայմանավորվածություններ։ Իսկ կարելի՞ է իմանալ՝ ուրիշ ի՞նչ բանավոր պայմանավորվածություններ ունեք»,-հարցադրում արեց նա։

Փաշինյանի հակասական հայտարարությունները, երբ մեկ ասում է՝ ունեմ բանավոր պայմանավորվածություններ, մեկ ասում է՝ այդպիսի բան չեմ ասել, Արման Աբովյանի գնահատմամբ, քաղաքական դասական աբսուրդիզմի օրինակ է։

«Դուք գիտեք՝ իրենք չե՞ն հասկանում, որ երկիրը վարի են տալիս, բայց այն, ինչ մեզ համար երկիրը ոչնչացնել է նշանակում, իրենց համար նշանակում է որոշակի քաղաքական գործունեություն, որի արդյունքում «հպարտ քաղաքացին» կլինի կուշտ, ուրախ, չաղ ու բախտավոր։ Լինելով գլոբալիստ, լինելով իսպառ զրկված ազգային գործոնի դրույթներից, որոնք պիտի հիմք լինեն յուրաքանչյուր քաղաքական ուժի մոտ, երբ այդ մարդիկ ոչնչացնում են այդ բազային սկզբունքները՝ փորձելով ինչ-որ մի իրավիճակ ստեղծել, որն, ըստ իրենց տեսլականի, կվերափոխի տարածաշրջանի իրավիճակը, կա՛մ այդ մարդիկ չեն հասկանում ինչ են խոսում, կա՛մ անգրագետ են, կա՛մ միտումնավոր ինչ-որ քայլեր են անում, որոնք այս կամ այն կերպ բերելու են Հայաստանի Հանրապետության անխուսափելի ոչնչացման»,-ասաց Արման Աբովյանը։

Խոսելով ԲՀԿ անելիքի մասին, կուսակցության քաղխորհրդի անդամը հաստատեց, որ ԲՀԿ-ն Շիրակի, Տավուշի և Սյունիքի ՏԻՄ ընտրություններին չի մասնակցի, բայց չբացառեց, որ կմասնակցի այլ մարզերի ընտրություններին։

«Մենք շատ ուշադիր ուսումնասիրել ենք իրավիճակը և եկել ենք եզրակացության, որ այս պայմաններում նպատակահարմար չէ մասնակցելը ՏԻՄ ընտրություններին։ Մենք չենք պատրաստվում այս բոլոր պրոցեսները լոկ վերածենք աթոռակռվի, և այն իրավիճակը, որ այս պահին ստեղծվել է երկրում, թույլ չի տալիս քաղաքական պրոցեսներին բնականոն զարգանալ։ Եվ ամենակարևորը, հենց կոնկրետ այդ կետերում՝ քաղաքներում և գյուղերում, մենք նպատակահարմար չգտանք մասնակցել, ոչ թե կպարտվեինք, այլ գոյություն ունի նաև քաղաքական նպատակահարմարություն»,-ասաց նա։

Արման Աբովյանը պարզաբանեց, որ նպատակահարմար կլիներ, երբ իրենց քաղաքական ուժը կարողանար փոխել իրավիճակ կոնկրետ համայնքներում։

Աննա Բալյան

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութով․

Մեր ընտանիքի նահապետը
21 Հոկտեմբերի 2021, 23:35 Մեր ընտանիքի նահապետը
Մահացել է Տիգրան Կարապետյանը
21 Հոկտեմբերի 2021, 20:17 Մահացել է Տիգրան Կարապետյանը

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica