close
Եղանակը Երևանում
22 Հոկտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
22 Հոկ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՀՀ ՄԻՊ-ը ԵԽ բիոէթիկայի բաժնի ղեկավարի հետ քննարկել է համատեղ իրականացվող ծրագրի մանրամասներ

Հասարակություն

16 Սեպտեմբերի 2021, 18:02
 ՀՀ ՄԻՊ-ը ԵԽ բիոէթիկայի բաժնի ղեկավարի հետ քննարկել է համատեղ իրականացվող ծրագրի մանրամասներ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը սեպտեմբերի 15-ին ընդունել է Եվրոպայի խորհրդի բիէթիկայի բաժնի ղեկավար Լորանս Լվոֆֆի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը մասնակցել է նաև ԵԽ երևանյան գրասենյակի ղեկավարի տեղակալ Մաքսիմ Լոնգանգը։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՄԻՊ-ը։

«Հանդիպման ընթացքում քննարկվել են կենսաբժշկության ոլորտում մարդու իրավունքների պաշտպանության ծրագրի հետ կապված մանրամասներ, այդ թվում՝ Օվիեդոյի կոնվենցիան Հայաստանի կողմից վավերացման հարցը։

Ծրագրի նպատակն է բարձրացնել հանրային իրազեկվածությունը կենսաբանության և բժշկության ոլորտում մարդու իրավունքների չափանիշների վերաբերյալ, ամրապնդել փաստաբանների, բժիշկների, պետական մարմինների կարողություններն այդ չափանիշները կիրառելու ոլորտում, ապահովել մեր երկրում կենսաբանության ու բժշկության ոլորտում Օվիեդոյի կոնվենցիայով նախատեսված կարգավորումների կիրառումը։

Արման Թաթոյանը կարևորել է ծրագրի մշակման գործընթացում Եվրոպայի խորհրդին հետ ունեցած սերտ համագործակցությունը և շեշտել, որ Օվիեդոյի կոնվենցիայի վավերացումից առաջ անհրաժեշտ է իրականացնել իրազեկման արշավներ՝ մարդկանց մոտ իրական պատկերացում ձևավորելու համար։

 ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը կարևորել է իրազեկման հարցում լրագրողների աջակցությունը՝ ողջունելով լրագրողների համար իրականացվող HELP վերապատրաստման դասընթացը բիոէթիկայի վերաբերյալ։  Հանդիպմանը քննարկվել են նաև Եվրոպայի խորհրդի այլ ծրագրերի շրջանակում համագործակցության առկա ուղղություններն ու ընդլայնման հնարավորությունները»։

Մեր ընտանիքի նահապետը
21 Հոկտեմբերի 2021, 23:35 Մեր ընտանիքի նահապետը
Մահացել է Տիգրան Կարապետյանը
21 Հոկտեմբերի 2021, 20:17 Մահացել է Տիգրան Կարապետյանը

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica