close
Եղանակը Երևանում
22 Հոկտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
22 Հոկ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանը դարձյալ ստում է․ բանավոր պայմանավորվածություն եղե՞լ է, թե՞ ոչ Սյունիքի միջպետական ճանապարհը, Որոտանն ու Կովսականը հանձնելու մասին

Քաղաքական

16 Սեպտեմբերի 2021, 15:30
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանը դարձյալ ստում է․ բանավոր պայմանավորվածություն եղե՞լ է, թե՞ ոչ Սյունիքի միջպետական ճանապարհը, Որոտանն ու Կովսականը հանձնելու մասին

Նիկոլ Փաշինյանը ԱԺ նիստում դարձյալ ստեց, երբ պատասխանեց «Հայաստան» խմբակցության անդամ Աննա Գրիգորյանի հարցին՝ «դուք ասում եք՝ Սյունիքի ճանապարհների վերահսկողությունը բանավոր է հանձնվել Ադրբեջանին․․․»՝ հայտնում է Yerkir.am-ը։

Փաշինյանը վստահ հայտարարեց՝ «ես չեմ ասել, որ մենք բանավոր պայմանավորվածություն ենք ձեռք բերել, ես ասել եմ, որ ես հայտարարել եմ եռակողմ հայտարարություն ստորագրելու, որ նախապատարստվում է եռակողմ հայտարարություն և հարց եմ տվել՝ ստորագրվե՞ց այդ եռակողմ պայմանավորվածությունը, թե ոչ ու պատասխանել եմ՝ ոչ, բայց չեմ ասել, որ եղել է բանավոր պայմանավորվածություն․․․»,-այսպիսի մի բան։

Թարմացնենք պրն․ Փաշինյանի հիշողությունը․ 2020 թ-ի դեկտեմբերի 13-ի Անվտանգության խորհրդի նիստում նա բառացիորեն հայտարարեց հետևյալը․ «Հաջորդ խնդիրը, որի շուրջ առաջիկայում մեզ պետք է որոշումներ կայացնել, կապված է Կուբաթլու և Զանգելան շրջանների իրավիճակի հետ: Այդ շրջանների վերաբերյալ, իհարկե, համատեղ հայտարարության մեջ որևէ հիշատակում չկա, որովհետև հայտարարության ստորագրման պահին այդ տարածքերը, ցավոք, մեծ մասամբ գտնվել են ադրբեջանական ուժերի վերահսկողության ներքո, այսինքն ընդամենը փոքր հատվածներն են մնացել: Այդ բանակցությունների ընթացքում եղել է ըմբռնում, որ այս հատվածներում պետք է տեղի ունենա սահմանների ճշգրտում: Հաջորդ իրավիճակը, որի շուրջ կարող է տեղի ունենալ կամ առաջանալ որոշակի լարվածություն՝ հենց այս հատվածին է վերաբերվում: Այստեղ նրբությունն այն է, որ մենք այդ հատվածով ունենք անցնող մեզ համար ռազմավարական նշանակության ճանապարհ, սահմանների և կոորդինատների ճշգրտման հետ կապված կան որոշակի հարցեր: Երեկ մինչև կեսգիշերն անց Մոսկվայում Պաշտպանության նախարարի մասնակցությամբ տեղի են ունեցել քննարկումներ: Իրադրության լուծման մի քանի առաջարկներ և տարբերակներ կան և մենք առաջիկայում պետք է որոշում կայացնենք այդ տարբերակներից որևէ մեկի վերաբերյալ»:

Փաստորեն, «մինչև կեսգիշերն անց Մոսկվայում Պաշտպանության նախարարի մասնակցությամբ տեղի ունեցած քննարկումների» ժամանակ է «եղել ըմբռնում, որ այս հատվածներում պետք է տեղի ունենա սահմանների ճշգրտում», Փաշինյանին առաջարկել են «ռազմավարական նշանակության ճանապարհի, սահմանների և կոորդինատների ճշգրտման» մի քանի տարբերակ, և, ինչպես հետագա զարգացումները ցույց տվեցին, ընտրվել է վատթարագույնը՝ ամբողջը զիջվել է Ադրբեջանին։ Փաշինյանի խոսքի տեսանյութը՝ կցված է։

Ավելին, որոշ ժամանակ անց համացանց մտավ այս պայմանավորվածության մասին վկայող նաև գրավոր փաստաթուղթ, որի իրական լինելը, Yerkir.am-ի հարցմանն ի պատասխան, կառավարությունը չհերքեց։

Փաշինյանը, փաստորեն, երբ ասում է, որ չի եղել բանավոր պայմանավորվածություն, հակասում է ԱԽ նիստում իր իսկ անկեղծացմանը, որ եղել է այդպիսի քննարկում և ըմբռնում։

Ցավոք, այն ժամանակ ևս Նիկոլ Փաշինյանը կիրառեց տեղանունների ադրբեջանական տարբերակները՝ Կուբաթլու և Զանգելան՝ Որոտանի (Սանասար) ու Կովսականի փոխարեն, ի տարբերություն Ադրբեջանի նախագահի, որն անգամ Երևանի ու Սևանի անուններն է ադրբեջանական ձևով կիրառում։ Իսկ Փաշինյանը, նույն ԱԺ նիստում, խրատական է կարդում պատգամավորին, որ երբ հայկական տեղանունները հայեցի տարբերակով ենք հնչեցնում, անհասկանալի ենք դառնում մնացած բոլորի համար։ Սրտի դողով սպասենք, որ Երևանի ու Սևանի անուններն էլ Փաշինյանն առաջիկայում Իրևան ու Գյոյչա կհնչեցնի։

Աննա Բալյան

Մեր ընտանիքի նահապետը
21 Հոկտեմբերի 2021, 23:35 Մեր ընտանիքի նահապետը
Մահացել է Տիգրան Կարապետյանը
21 Հոկտեմբերի 2021, 20:17 Մահացել է Տիգրան Կարապետյանը

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica