close
Եղանակը Երևանում
22 Հոկտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
22 Հոկ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Սերժ Սարգսյանն ապրիլի 5-ին չի ժամանել Կարլսրուհե և չի գիշերել Բադեն-Բադենում. փաստաբան

Իրավունք

16 Սեպտեմբերի 2021, 15:22
 Սերժ Սարգսյանն ապրիլի 5-ին չի ժամանել Կարլսրուհե և չի գիշերել Բադեն-Բադենում. փաստաբան

Ինչպես խոստացել էի` ՀՀ երրորդ նախագահ, Արցախի հերոս Սերժ Սարգսյանի անվան շուրջ ակնհայտ միտումնավորությամբ և հստակ հրահանգավորմամբ տարածվող ստերի հետևից մեկ առ մեկ գնալու ենք, ոչինչ անհետևանք չի մնալու: Այս մասին գրել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փաստաբան Ամրամ Մակինյանը:

«Նույն համատեքստում անդրադառնալով այսօր լրատվական դաշտում տարածվող ակնհայտ ուղղորդված այն հերյուրանքին, թե ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը 2016 թվականի ապրիլի 6-ին Բեռլին կատարելիք պաշտոնական այցից առաջ` ապրիլի 5-ին իբր մեկնել է Բադեն-Բադեն քաղաք, հայտնում եմ, որ ներկայացվածը ուղղորդված հերթական բացարձակ զրպարտչական ապատեղեկատվությունն է։

ՀՀ Նախագահի հիշյալ պաշտոնական այցի ողջ ընթացքը րոպեի ճշգրտությամբ ամրագրված է իրավասու մարմիններում, այդ թվում՝ ՀՀ ԱԳՆ-ի, Պետական արարողակարգի ծառայության արխիվներում։ Ինչ վերաբերում է Քաղաքացիական ավիացիայի կողմից տրամադրված տեղեկանքին, ապա այն կամ միտումնավոր կեպով, կամ անփութության արդյունքում ճշգրիտ չէ և չի արտացոլում 2016թ. ապրիլի 5-ին Սերժ Սարգսյանի ԳԴՀ կատարած պաշտոնական այցի փաստացի երթուղին:

Ավելին` նախագահ Սարգսյանի այցը Գերմանիա մեկնարկել է ապրիլի 5-ի երեկոյան Բեռլինի օդանավակայանի ռազմական մաս ժամանմամբ։ Սույն փաստը ապացուցվում է ինչպես պաշտոնական ծրագրով, այնպես էլ կարող է հաստատվել պատվիրակության այլ անդամների և նախագահին այցի ընթացքում ուղեկցող լրագրողների կողմից։

Հետևաբար` Սերժ Սարգսյանը ապրիլի 5-ին չի ժամանել Կարլսռուհե, չի գիշերել Բադեն-Բադենում, և սա անհերքելի փաստ է։

Ուստի, ճիշտ կլիներ, որ մինչև սուտ տեղեկություններ տարածելու առաջարկություն ստանալն ու համաձայնություն տալը, իրավական ուղեկցում ունենալու նպատակով նախ և առաջ պարզվեր համապատասխան որակավորում ունեցող փաստաբանների զբաղվածության աստիճանը:

Միաժամանակ հորդորում եմ ԶԼՄ-ներին չտարածել ակնհայտ զրպարտչական տեղեկատվությունը` հակառակ պայմաններում ստիպված կլինեմ դիմել օրենսդրությամբ նախատեսված գործիքակազմերի օգնությանը:

Կից ներկայացնում եմ նաև հիշյալ պաշտոնական այցի ծրագրից արտատպվածքներ»,- գրել է Ամրամ Մակինյանը:

Մեր ընտանիքի նահապետը
21 Հոկտեմբերի 2021, 23:35 Մեր ընտանիքի նահապետը
Մահացել է Տիգրան Կարապետյանը
21 Հոկտեմբերի 2021, 20:17 Մահացել է Տիգրան Կարապետյանը

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica