close
Եղանակը Երևանում
22 Հոկտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
22 Հոկ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Երևանից Երասխ երկաթուղային հաղորդակցությունը արգելափակվել է երկու ժամով մի քանի տոննա քաշ ունեցող քարե բեկորի ընկնելու պատճառով

Հասարակություն

16 Սեպտեմբերի 2021, 15:07
 Երևանից Երասխ երկաթուղային հաղորդակցությունը արգելափակվել է երկու ժամով մի քանի տոննա քաշ ունեցող քարե բեկորի ընկնելու պատճառով

Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 11-ի սահմաններում, Արարատ քաղաքի մոտ գտնվող և ճանապարհային նշաններով հագեցած կարգավորվող երկաթուղային գծանցումում արտակարգ դեպք է տեղի ունեցել: Երկաթուղային գծերը հատող 35AQ419 պետհամարանիշերով բեռնատար մեքենայից ընկել է մի քանի տոննա քաշ ունեցող հսկա քարե բեկոր:

Արդյունքում, Երևանից Երասխ ուղղությամբ երկաթուղային հաղորդակցությունը արգելափակվել է երկու ժամով, մինչև փոխադրումն իրականացնող «Վեկս» կազմակերպությունը հեռացնում էր խոչընդոտը:

Միջադեպը տեղի է ունեցել տրանսպորտային միջոցի թափքի քանդվելու պատճառով: Իսկ գծանցումը հագեցած է հատուկ ռետինե հատակով, որն ապահովում է մաքսիմալ հարթ ճանապարհը:

Վթարի արդյունքում Հարավկովկասյան երկաթուղին կրել է մեծ գործառնական ծախսեր` կոնտակտային ցանցում էլեկտրաէներգիայի անջատման, միջադեպի վայրի առաջիկա ախտորոշման և հնարավոր վերանորոգման տեսքով: Տուժածներ չկան, էլեկտրագնացքների չվացուցակը չի խախտվել:



Մեր ընտանիքի նահապետը
21 Հոկտեմբերի 2021, 23:35 Մեր ընտանիքի նահապետը
Մահացել է Տիգրան Կարապետյանը
21 Հոկտեմբերի 2021, 20:17 Մահացել է Տիգրան Կարապետյանը

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica