close
Եղանակը Երևանում
22 Հոկտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
22 Հոկ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Երեկ Փաշինյանը խոստովանեց, որ ինքն է եղել հայ-իրանական տրանսպորտային արտերիայի փակման պատճառը

Քաղաքական

16 Սեպտեմբերի 2021, 13:09
 Երեկ Փաշինյանը խոստովանեց, որ ինքն է եղել հայ-իրանական տրանսպորտային արտերիայի փակման պատճառը

Սեպտեմբերի 15-ին` ՀՀ Ազգային ժողովում կառավարությանն ուղղված հարց ու պատասխանի ժամանակ, պարզ դարձավ, որ Գորիս-Կապան ճանապարհին իրանական մեքենաներից հարկահավաքն իր պատճառներն ուներ: Ինչպես պարզվեց, 2020-ի պատերազմի ավարտից հետո, երբ բանավոր պայմանավորվածություններ ձեռք բերվեցին, Նիկոլ Փաշինյանը մոռացավ համաձայնության գալ իրանական տրանսպորտային միջոցների ազատ ելումուտի մասին, հայ-իրանական տրանսպորտային արտերիայի անխափան աշխատանքի վերաբերյալ:

Ձեր ուշադրությունը ուզում ենq հրավիրել այն բանի վրա, որ Փաշինյանը չմոռացավ այս ճանապարհը հանձնել Ադրբեջանին՝ բանավոր համաձայնելով, որ հայկական մեքենաներն անարգել կանցնեն այս ճանապարհով, և այս հարցի շուրջ նա նույնիսկ չի կարողացել գրավոր եռակողմ համաձայնություն ձեռք բերել: Ինչ վերաբերում է իրանական մեքենաներին, ապա նրա մտքով անգամ չէր անցնում համաձայնության գալ ադրբեջանցիների հետ:

Սովորաբար, նման ցածր մակարդակի բանակցողը կարող է լինել միայն աֆեկտի տակ, քանի որ ոչ մի նորմալ քաղաքական գործիչ, հատկապես` պետության ղեկավարը, չէր «ստորագրի» նման բանավոր համաձայնությունների տակ: Սակայն այս փաստը ամոթալի է ոչ միայն Փաշինյանի, այլեւ հայ հասարակության համար: Այսքանից հետո ինչպե՞ս կարելի է հույս ունենալ, որ հայ ժողովրդին կհարգի գոնե մեկ` քիչ թե շատ լուրջ երկիր:

Այս փաստը ցույց է տալիս նաև, թե ինչպիսի փնթի հասարակական տրամադրություններ են այսօր տիրում Հայաստանում: Այն ժողովուրդը, որը զրկված է տարրական ինքնապահպանման բնազդից, չի կարող լուրջ ակնկալիքներ ունենալ այլ երկրներից իր անվտանգությունն ապահովելու առումով, քանի որ դա հակասում է նույնիսկ բնության օրենքներին:

Իրականում, սա է պատճառը, որ մենք ստիպված եղանք անցնել 1915 թվականի Ցեղասպանության միջով, այնուհետև անցնել հսկայական թվով տարածքների կորստի ճանապարհով: 

Սա՛ է իրականությունը։

Դավիթ Մկրտչյան
Մեր ընտանիքի նահապետը
21 Հոկտեմբերի 2021, 23:35 Մեր ընտանիքի նահապետը
Մահացել է Տիգրան Կարապետյանը
21 Հոկտեմբերի 2021, 20:17 Մահացել է Տիգրան Կարապետյանը

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica