close
Եղանակը Երևանում
22 Հոկտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
22 Հոկ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Իշխանության ղեկին մնալու համար Թրամփը ցանկանում էր հարձակվել Իրանի և Չինաստանի վրա

Աշխարհ

16 Սեպտեմբերի 2021, 14:02
 Իշխանության ղեկին մնալու համար Թրամփը ցանկանում էր հարձակվել Իրանի և Չինաստանի վրա

Ամերիկացի գրող Բոբ Վուդվորդը պնդում է, որ Թրամփի նախագահության վերջին օրերին ԱՄՆ զինված ուժերի շտաբի պետը ստիպված է եղել միջոցներ ձեռնարկել Չինաստանի հետ հնարավոր հակամարտությունը կանխելու համար:

Իր նոր գրքում Բոբ Վուդվորդը գրում է, որ գեներալ Մարկ Միլին ռազմական հրամանատարներին հրահանգել է անտեսել միջուկային զենք կիրառելու՝ Դոնալդ Թրամփի հնարավոր հրահանգները:

Գիրքը, որի համահեղինակն է Washington Post-ի լրագրող Ռոբերտ Կոստան, կոչվում է «Վտանգ» և հաջորդ շաբաթ հասանելի կլինի ԱՄՆ-ում: Վուդվորդը նախկինում հրապարակել էր «Վախ. Թրամփը Սպիտակ տանը 2020 թ. սեպտեմբերի 11-ին» գիրքը, որում նկարագրում էր Թրամփի սարսափելի պատկերացումները Սպիտակ տան վերաբերյալ։

Ըստ «Վտանգ» գրքի՝ գեներալ Միլին վախենում էր, որ նախագահական ընտրություններում Թրամփի պարտությունից հետո նա ռազմական գործողություններ կձեռնարկի Չինաստանի կամ Իրանի դեմ՝ իշխանությունը պահելու, իշխանափոխությունը հետաձգելու համար՝ ստեղծելով կրիտիկական իրավիճակ:

Գեներալ Միլին երկու անգամ զանգահարել է իր չինացի գործընկերոջը՝ նրան հանգստացնելու համար, որ Վաշինգտոնը ռազմական գործողություններ չի ձեռնարկում Պեկինի դեմ: Նա նույնիսկ չեղյալ է հայտարարել Խաղաղ օվկիանոսում ԱՄՆ-ի զորավարժությունները, որպեսզի չինացիները չանհանգստանան Թրամփի հակաչինական հռետորաբանությունից:

Ամերիկյան քաղաքական կառույցի համար այս նոր սկանդալը ազդանշան կլինի, որ մեկ անձը կարող է ռազմական գործողություններ ձեռնարկել այլ պետությունների դեմ՝ իշխանությունը պահելու համար:

Մեր ընտանիքի նահապետը
21 Հոկտեմբերի 2021, 23:35 Մեր ընտանիքի նահապետը
Մահացել է Տիգրան Կարապետյանը
21 Հոկտեմբերի 2021, 20:17 Մահացել է Տիգրան Կարապետյանը

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica