close
Եղանակը Երևանում
22 Հոկտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
22 Հոկ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Բաքվում նշել են քաղաքի «ազատագրման» 103-ամյակը, Թուրքիան շնորհավորել է՝ կապելով Արցախի օկուպացիայի հետ

Տարածաշրջան

16 Սեպտեմբերի 2021, 11:30
 Բաքվում նշել են քաղաքի «ազատագրման» 103-ամյակը, Թուրքիան շնորհավորել է՝ կապելով Արցախի օկուպացիայի հետ

Ադրբեջանը շարունակում է իր կարճ գոյության պատմությունից «տոներ» ստեղծել  և մեծ շուքով նշել եղբայրական Թուրքիայի հետ։

Երեկ՝ սեպտեմբերի 15-ին, Բաքվում զինորական երթ է անցկացվել՝ կապված Օսմանյան կայսրության կովկասյան իսլամական բանակի՝ Բաքու ներխուժման 103-րդ տարեդարձի հետ: Երթը ուղեկցվել է զինվորական նվագախմբով: Ադրբեջանում այս օրը համարվում է «քաղաքի՝ օկուպացիայից ազատագրման» օր «բոլշևիկ-դաշնակցական» ուժերից:

«Հատկանշական է, որ Բաքվի ազատագրման 103-րդ տարեդարձին Ղարաբաղը նույնպես ազատվեց օկուպացիայից: Ես հարգում եմ մեր սիրելի նահատակների հիշատակը, թող նրանց հոգիները հանգստանան»,- Twitter-ում գրել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն:

«Ես անկեղծորեն շնորհավորում եմ ձեզ բարեկամ և եղբայրական Ադրբեջանի մայրաքաղաք Բաքու քաղաքի՝ օկուպացիայից ազատագրման տարեդարձի կապակցությամբ, թող Ալլահը հանգստություն տա Կովկասյան իսլամական բանակի հրամանատար Նուրի փաշայի և նրա հերոս զինվորների հոգիներին»,- Twitter-ում գրել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

«Իմ ողջույններն ու սերն եմ փոխանցում ադրբեջանական ժողովրդին»,- հավելել է Թուրքիայի նախագահը:

Հիշեցնենք, որ 1918 թվականի սեպտեմբերի 15-ին Օսմանյան պետության կովկասյան իսլամական բանակը, Նուրի փաշայի գլխավորությամբ, ներխուժել է Բաքու՝ գրավելով քաղաքը: Քաղաքի գրավումից հետո այստեղ շարունակվել է հայ բնակչության կոտորածը։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica