close
Եղանակը Երևանում
23 Հոկտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
23 Հոկ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Չի բացառվում` Փաշինյանն այնպիսի քայլերի գնա, որոնք կհարվածեն հայկական շահերին. Կիրո Մանոյան

Քաղաքական

15 Սեպտեմբերի 2021, 22:23
 Չի բացառվում` Փաշինյանն այնպիսի քայլերի գնա, որոնք կհարվածեն հայկական շահերին. Կիրո Մանոյան

Կիրո Մանոյանի խոսքով` Թուրքիան Հայաստանի հանդեպ վարած քաղաքականությունում ոչինչ չի փոխել։ Ըստ Մանոյանի` Թուրքիան կարծում է, որ Հայաստանը պետք է անցյալի հարցերը մի կողմ դնի։

Հայաստանի նկատմամբ Թուրքիայի թշնամական վերաբերմունքը ոչ մի կերպ չի փոխվել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ՀՅԴ Բյուրոյի անդամ, ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը` անդրադառնալով վերջին շրջանում հայ-թուրքական հարաբերություններում ընթացող զարգացումներին։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը օգոստոսի 27–ի կառավարության նիստում ասել էր, որ դրական ազդակներ է տեսնում Թուրքիայից, իսկ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն էլ հայտարարել էր, որ իր երկիրը պատրաստ է Հայաստանի հետ հարաբերությունների աստիճանական կարգավորման։

«Ցեղասպանությունը չճանաչելով` Թուրքիան չի ճանաչում իր անցյալը, ժխտում է փաստերը, թշնամական վերաբերմունք ունի ինչպես Հայաստանի, այնպես էլ Արցախի նկատմամբ։ Պատերազմից հետո Թուրքիայի քաղաքական մտածողությունում փոփոխություն չի եղել, սակայն Փաշինյանը դրական ազդակներ է տեսնում»,– ասաց Մանոյանը։

Նրա խոսքով` մի կողմից Փաշինյանը Թուրքիայից եկող դրական ազդակներ է տեսնում, մյուս կողմից Թուրքիան շարունակում է Հայաստանի հետ նախապայմանների լեզվով խոսել։ Ըստ Մանոյանի` Փաշինյանն ուզում է կոտրել ոչ միայն Արցախի և ՀՀ–ի, այլ հայերի մեջքը և խաղաղության դարաշրջան սկսել։ Նա հավելեց` մահն էլ է խաղաղություն. Փաշինյանի առաջարկածը սա է։

«Չի բացառվում, որ Փաշինյանն Ադրբեջանի և Թուրքիայի հետ գնա այնպիսի քայլերի, որոնք հարված կհասցնեն հայկական շահերին և մեր իրավունքների պաշտպանությանն առաջիկա տասնամյակներում»,–ասաց Մանոյանը։

ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավարի խոսքով`հարցն այն է, որ Թուրքիայի քաղաքական մտածողությունում ոչինչ չի փոխվել, և նրանք կարծում են, որ Հայաստանը պետք է անցյալի հարցերը մի կողմ դնի, Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը չպետք է արծարծվի միջազգային ատյաններում։

Արտագաղթի ժամանակագրություն
23 Հոկտեմբերի 2021, 15:33 Արտագաղթի ժամանակագրություն

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica