close
Եղանակը Երևանում
27 Սեպտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
27 Սեպ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Դատախազությունը հայտնվել է փակուղու մեջ. Էրիկ Ալեքսանյան

Քաղաքական

15 Սեպտեմբերի 2021, 17:02
 Դատախազությունը հայտնվել է փակուղու մեջ. Էրիկ Ալեքսանյան

Երկու միջնորդություն է ներկայացվել դատարան կալանքի փոփոխման վերաբերյալ հրատապ նիստ հրավիրելու համար։ Հույս ունենք, որ դատավորի՝ արձակուրդից վերադառնալուց հետո Չարչյանի գործով հրատապ նիստ կհրավիրվի մինչև հոկտեմբերի 1-ը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Արմեն Չարչյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։

«Այստեղ անձի խափանման միջոցի փոփոխման հանգամանքներից մեկը հենց առողջական վիճակն է։ Եթե մենք ունենայինք  խափանման միջոցի փոփոխման այլ հանգամանք, որը առողջության համար վտանգ չէր ներկայացնում, միգուցե բացառություն չնախատեսեր հրատապ նիստ հրավիրելու»,- ասաց Ալեքսանյանը։

Փաստաբանը հայտնեց, որ Արմեն Չարչյանի անազատության մեջ մնալն էլ ավելի վատ է անդրադառնում նրա առողջական վիճակի վրա։

Անդրադառնալով Գագիկ Ջհանգիրյանի հնարավոր միջնորդությանը դատական գործընթացին՝ փաստաբանը նշեց․ «Պատկերացրեք հետևյալ իրավիճակը․ Արմեն Չարչյանի վերաբերյալ նշանակված է դատական նիստ, և այդ ընթացքում Գագիկ Ջհանգիրյանը մտնում է Վերաքննիչ դատարանի շենք։ Ես չեմ ուզում վերացական դատողություններ անել, թե կոնկրետ այդ գործո՞վ էր պայմանավորված այցելությունը, թե՞ ոչ։ Բայց օբյեկտիվ դիտողի կողմից արդյոք չի՞ կարող լինել կասկած, որ դա պայմանավորված էր հենց Արմեն Չարչյանի գործով։ Նման մի փոքր կասկածի դեպքում մենք օրինական դատարանի մասին խոսք չենք կարող ունենալ»,- նշեց նա։

Այսօր Կոմիտասի ծննդյան օրն է
26 Սեպտեմբերի 2021, 13:20 Այսօր Կոմիտասի ծննդյան օրն է
Անցկացվել են կապի վարժանքներ
25 Սեպտեմբերի 2021, 17:34 Անցկացվել են կապի վարժանքներ
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica