close
Եղանակը Երևանում
27 Սեպտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
27 Սեպ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Մտահոգիչ է հայ գերիների խոշտանգումների հնարովի լինելու մասին ԱԺ նախագահի հայտարարությունը. նրա վարքագիծը լուրջ կասկածների տեղիք է տալիս. ԱԱԾ պահեստազորի սպաներ

Քաղաքական

15 Սեպտեմբերի 2021, 15:49
 Մտահոգիչ է հայ գերիների խոշտանգումների հնարովի լինելու մասին ԱԺ նախագահի հայտարարությունը. նրա վարքագիծը լուրջ կասկածների տեղիք է տալիս. ԱԱԾ պահեստազորի սպաներ

ԱԱԾ պահեստազորի սպաները արձագանքել էն Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանին, որը երեկ հայ գերիների խոշտանգումների մասին լուրերը «հնարած» էր որակել։

«Խորհրդարանի բարձր ամբիոնից առավել քան հստակ հայտարարելով, որ հայ գերիների խոշտանգումների մասին լուրերը «հնարած» են, Ալեն Սիմոնյանը փաստորեն ժխտեց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի ասածը:

Մինչդեռ մենք առավել քան վստահ ենք, որ մարդկային ու պրոֆեսիոնալ բարձր հատկանիշներով օժտված Ա. Թաթոյանը հայտարարությունն արել է` հիմք ունենալով հայ գերիների հետ զրույցները, որոնք փաստաթղթավորվել են և մոտ ապագայում կշրջանառվեն միջազգային հնարավոր բոլոր հարթակներում»,- նշել են սպաները։

Նրանք ընդգծել են՝ իրենց աշխատանքային փորձը ևս վկայում է, որ ադրբեջանական հատուկ ծառայություններն անմարդկային, դաժան վերաբերմունք դրսևորել են նաև մինչ այս պատերազմը գերության մեջ հայտնված բազմաթիվ անձանց նկատմամբ։

«Դա նրանց գործելաոճն է, պետական քաղաքականությունը:

Խորապես մտահոգիչ է խոշտանգումների հնարովի լինելու մասին Ա. Սիմոնյանի հայտարարությունը, ով, կարծես թե, հանձնառել է ադրբեջանաթուրքական շահերը պաշտպանելու, նրանց գործողություններն արդարացնելու գործառույթը:

Այնինչ, պետությունը ներկայացնող անձինք պարտավոր են հանդես գալ հայանպաստ դիրքերից, կոչված են լինել երկրի գաղափարախոսն ու շահերի պաշտպանը, այլապես նման պաշտոնյայի վարքագիծը լուրջ կասկածների տեղիք է տալիս», - նշված է հայտարարությունում։

Այսօր Կոմիտասի ծննդյան օրն է
26 Սեպտեմբերի 2021, 13:20 Այսօր Կոմիտասի ծննդյան օրն է
Անցկացվել են կապի վարժանքներ
25 Սեպտեմբերի 2021, 17:34 Անցկացվել են կապի վարժանքներ
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica