close
Եղանակը Երևանում
27 Սեպտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
27 Սեպ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Նման պայմաններում մարդուն կալանավորված պահելը խոշտանգում է, մարդասիրական ցանկացած արժեքի ոչնչացում․Վարդևանյանն այցելել է Արմեն Չարչյանին

Քաղաքական

15 Սեպտեմբերի 2021, 14:25
 Նման պայմաններում մարդուն կալանավորված պահելը խոշտանգում է, մարդասիրական ցանկացած արժեքի ոչնչացում․Վարդևանյանն այցելել է Արմեն Չարչյանին

«Բժշկական նորմատիվներով՝ 60-ից բարձր ինսուլինային չափաբաժինն արդեն իսկ ենթադրում է կրիտիկական վիճակ։ Այս պահի դրությամբ Արմեն Չարչյանը ստանում է 100-ից բարձր ինսուլինային բաժին։ Երկրորդ հանգամանքը Արմեն Չարչյանի մոտ զարգացած թոքաբորբն է։ Եթե փորձեմ սեփական հայացքով համեմատություն տանել, ապա  ինտենսիվ բժշկական հսկողության տակ գտնվելը որոշակի կայունության հանգեցրել է, բայց թոքաբորբի առկայությունն ու ինսուլինի՝ նման միավորը իսկապես ծայրահեղ վիճակ է առաջացնում»,- ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, վաստակաշատ բժիշկ Արմեն Չարչյանի առողջական վիճակի մասին լրագրողների հետ զրույցում  տվյալներ հայտնեց նույն խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը։

Նա շեշտեց, որ  Չարչյանը դժվարությամբ է  խոսում և հաղորդակցվում, այդ պատճառով իր տեսակցությունը կարճ է եղել։ Առողջական  լուրջ խնդիրները, որոնք ունի Արմեն Չարչյանը, Վարդևանյանի խոսքով, կալանքի հետ անհամատեղելություն են առաջացնում։ 

«Իր կամքն, իհարկե, տեղն է, բայց նման պայմաններում մարդուն կալանավորումը դեռևս որպես խափանման միջոց պահելը խոշտանգում է, մարդասիրական ցանկացած արժեքի ոչնչացում է»,- ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավորը։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica