close
Եղանակը Երևանում
27 Սեպտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
27 Սեպ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Սյունիքում ստեղծված իրավիճակի շուրջ «Հայաստան» խմբակցության առաջարկած քննարկումն ԱԺ-ում այսօր էլ չի կայանա

Քաղաքական

15 Սեպտեմբերի 2021, 13:35
 Սյունիքում ստեղծված իրավիճակի շուրջ «Հայաստան» խմբակցության առաջարկած քննարկումն ԱԺ-ում այսօր էլ չի կայանա

«Մենք առաջարկել էինք, որպեսզի ԱԱԾ-ից, ՊՆ-ից, ԱԳՆ-ից,  դատախազությունից  և ՄԻՊ-ից համապատասխան պաշտոնատար անձինք գան և ներկայացնեն   իրավիճակն ու այդ իրավիճակից դուրս գալու՝ իրենց առաջարկները։ Քանի որ այսօր ԱԺ-ում հարցուպատասխանի օր է, առաջարկել էինք, որ դրանից առաջ հավաքվենք և այդ քննարկումն իրականացնենք, բայց այսօր   տեղեկություն ստացանք, որ նորից համադրման խնդիր կա»,- անդրադառնալով Գորիս-Կապան միջպետական ճանապարհի Որոտանի հատվածում ստեղծված իրավիճակի շուրջ քննարկում կազմակերպելու՝ իրենց առաջարկին և դրան իշխանության տված արձագանքին՝ ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը լրագրողների հետ զրույցում։

Նա նշեց, որ իշխանություններն առաջարկում են վերջնական համադրում իրականացնել, ապա նոր կազմակերպել քննարկումը։ 

«Կարծում եմ, որ այսօր չի լինի։ Թե ե՞րբ կլինի, ես չգիտեմ։ Սա աշխատանքի կազմակերպման և որոշումների ընդունման արագության խնդիր է։ Այս իշխանությունների մոտ  որոշումների ընդունման արագությունը, իրադրությանն արագ գնահատական տալն ու որոշումներ ընդունելը միշտ էլ կաղացել է, այսօր էլ կաղում է»,- ասաց Սեյրան Օհանյանը։
Այսօր Կոմիտասի ծննդյան օրն է
26 Սեպտեմբերի 2021, 13:20 Այսօր Կոմիտասի ծննդյան օրն է
Անցկացվել են կապի վարժանքներ
25 Սեպտեմբերի 2021, 17:34 Անցկացվել են կապի վարժանքներ
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica