close
Եղանակը Երևանում
27 Սեպտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
27 Սեպ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Սի Ցզինպինը հրաժարվել է հանդիպել Բայդենի հետ. ԱՄՆ նախագահը հերքում է

Աշխարհ

15 Սեպտեմբերի 2021, 16:32
 Սի Ցզինպինը հրաժարվել է հանդիպել Բայդենի հետ. ԱՄՆ նախագահը հերքում է

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հերքել է Չինաստանի առաջնորդ Սի Ցզինպինի՝ իր հետ հանդիպումից հրաժարվելու մասին տեղեկությունները։

«Ճիշտ չէ», - ասել է նա՝ պատասխանելով Սպիտակ տանը կայացած ճեպազրույցում  հնչած հարցերին, թե ՉԺՀ նախագահն իրո՞ք մերժել է իր հետ հանդիպման առաջարկը, և արդյո՞ք ԱՄՆ նախագահը հիասթափված է դրանից:

Չինական կողմի՝ հանդիպումից հրաժարվելու մասին հայտնել է Financial Times-ը՝ հղում անելով իր աղբյուրներին: Մասնավորապես նշվում է, որ Բայդենը վերջին հեռախոսազրույցի ընթացքում Սի Ցզինպինին առաջարկել է գագաթնաժողով անցկացնել, որից չինացի առաջնորդը հրաժարվել է՝ առաջարկելով Վաշինգտոնին՝ մեղմացնել իր հռետորաբանությունը Պեկինի նկատմամբ:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ սեպտեմբերի 10-ին ՉԺՀ ու ԱՄՆ նախագահները հեռախոսազրույց են ունեցել: Սպիտակ տունը հայտնել է, որ առաջնորդները քննարկել են երկու երկրների միջև մրցակցության խնդիրները և հակամարտության վերաճումից խուսափելու ուղիները:

Այսօր Կոմիտասի ծննդյան օրն է
26 Սեպտեմբերի 2021, 13:20 Այսօր Կոմիտասի ծննդյան օրն է
Անցկացվել են կապի վարժանքներ
25 Սեպտեմբերի 2021, 17:34 Անցկացվել են կապի վարժանքներ
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica