close
Եղանակը Երևանում
16 Սեպտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
16 Սեպ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Վարդենիկի Թուխ Մանուկ մատուռը

Հասարակություն

15 Սեպտեմբերի 2021, 12:17
 Վարդենիկի Թուխ Մանուկ մատուռը

Հայաստանի բազմաթիվ բնակավայրերում կան Թուխ Մանուկ անունը կրող սրբավայրեր, բացառություն չէ նաև Գեղարքունիքի Վարդենիկ գյուղը:

Այս Թուխ Մանուկը կառուցված է ոչ մեծ բլրի վրա: Ըստ ավանդության՝ մի ժամանակ օտարական սևուկ, թուխ տղա է եղել, որը շատ է աղոթել, ամբողջ օրը մատուռից դուրս չի եկել, հետևել է մաքրությանը, ու նրա թխության պատճառով սրբավայրը կոչել են Թուխ Մանուկ:

Դուռը բավական բարձր է, մեջտեղում` սպիտակ խաչ, մի խաչ էլ երկթեք տանիքի գագաթին է։ Մուտքի դռնից 2-3 մետր դեպի ներս մատուռի բեմն է, որի վրա կանգնեցված է մի խաչքար` պատվանդանով, որը փոխարինում է սեղանին։

Հայաստանի Թուխ Մանուկները սովորաբար առանձնանում են նրանով, որ դրանց վայրի խորհրդավորությունն ու մոգականությունը կապում են դրանց ներսում պահվող խաչքարերի հետ: Վարդենիկի Թուխ Մանուկը, սակայն, մնացած Թուխ Մանուկներից տարբերվում է նրանով, որ  ներսում` բեմից աջ, յուրահատուկ խորշի մեջ գտնվող տապանաքարն է հիմնական պաշտամունքի առարկան։ Այն ուղղանկյուն է, դիմացի կողը բարձրանում է հատակից մոտ 30 սմ, հետին կողը հպված է պատին։ Տապանաքարի վրա փորագրված է մի ֆիգուր, հավանաբար՝ հղի կնոջ, քանի որ նրա որովայնի մասում դեպի ներքև նույն ձևով փորագրված է ավելի փոքր մի ֆիգուր։ Փոքր ֆիգուրից վերեւ՝ տապանաքարի մեջտեղում, փորագրված է,այսպես կոչված, հավերժության նշանը։ Երկու ֆիգուրների գլխավերևում կամարաձև փորագրություններ կան, որոնք միանում են մեծ ու փոքր ֆիգուրները երիզող ուղղանկյուններին՝ լուսապսակի տպավորություն ստեղծելով:

No description available.

Թուխ Մանուկը փոխարինել է գործող եկեղեցուն, կողքին եղել է հին գյուղի գերեզմանոցը: Ըստ ավանդույթի՝ երկար տարիներ Վարդենիկ գյուղում հանգուցյալին հուղարկավորելուց առաջ բերել են Թուխ Մանուկ, այնուհետև նոր տեղափոխել հիմնական գերեզմանատեղի:

Թուխ Մանուկի անվան հետ են կապում բազմաթիվ հիվանդությունների բուժում, ինչպիսիք են «վերքով հիվանդները», գորտնուկը և այլն:

Ուշադրության է արժանի այն փաստը, որ այս մատուռը մեծապես օգնում է այն մայրերին, որոնք կաթ չեն ունենում սեփական երեխային կերակրելու համար: Դա բավականին բովանդակալից արարողակարգ է. խնդիրներ ունեցող կանայք Վարդենիկ գյուղում այցելում են ընտրյալ մարդկանց, որոնք Թուխ Մանուկում ծիսակարգ կատարելու շնորհ ունեն, նրանց ուղեկցությամբ բարձրանում են Թուխ Մանուկ՝ իրենց հետ վերցնելով մոմեր, շուշպա և խաշած ցորեն: Սրբավայրի բակի աղբյուրից ջուր են վերցնում, իսկ տարածքի խաչքարերի տակից՝ հող, այնուհետև ջուրն ու հողը շաղախում են և քսում կնոջ ստինքներին: Հետո իջնում են աղբյուրի մոտ, խաշած ցորենը լցնում աղբյուրը, ջրով լվանում կրծքերը և շուշպայով սրբում, որից հետո կանանց խնդիրներն աստիճանաբար լուծվում են:

Թուխ Մանուկին է վերագրվել է նաև կորուստը վերադարձնելու հատկությունը։ Ժամանակին մատուռից մի արծաթե քամար է կորում, պարզվում է` մի տարիքով կին էր գողացել, որի աջ ձեռքը թուլացել էր։ Այդ կինը չոքեչոք աղջկա հետ գալիս է Թուխ Մանուկ։ Այնուհետև քամարը վերադարձվում է իր տեղը, իսկ կնոջ ձեռքը ժամանակի հետ վերականգնվում է:

 No description available.

No description available.

No description available.

No description available.

No description available.

No description available.

No description available.

No description available.

Մհեր Համբարձումյան

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica