close
Եղանակը Երևանում
20 Հունվարի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
20 Հնվ 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Եթե մեր անվտանգության կենտրոնական սպառնալիքը իշխանությունն է, ուրեմն այն պետք է հեռացվի․ Արծվիկ Մինասյան

Քաղաքական

14 Սեպտեմբերի 2021, 14:24
 Եթե մեր անվտանգության կենտրոնական սպառնալիքը իշխանությունն է, ուրեմն այն պետք է հեռացվի․ Արծվիկ Մինասյան

Մեր պաշտպանության, անվտանգության ամբողջ համակարգը խառնաշփոթ վիճակի մեջ է։ Եղած բոլոր հարցերին պատասխանատուները պետք է պատասխանեն․ անդրադառնալով Գորիս-Կապան միջպետական ճանապարհի Որոտանի հատվածում ստեղծված իրավիճակին և անվտանգային խորացող խնդիրներին՝ լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։

Նա շեշտեց, որ ադրբեջանցիների գործողությունները կարող են որպես միջազգային հանցագործություն դիտվել, այդ ուղղությամբ աշխատելու կարիք կա։

«Հայկական կողմն այս ուղղությամբ պետք է քայլեր ձեռնարկի։ Եթե իշխանությունն ի վիճակի չէ կամ այնպիսի պարփակված վարքագիծ ունի, որ չի կարողանում այդ գործողությունը ձեռնարկել, նշանակում է՝ բոլորս անելիք ունենք՝ առնվազն հայկական շահը, Հայաստանի և Արցախի անվտանգության շահը եղած պայմաններում գոնե առաջ մղել կարողանալու համար»,- ասաց պատգամավորը։ 

Մինասյանը նշեց, որ եթե ՀՀ իշխանության այսօրվա քաղաքականությունը, գործողությունները գաղտնի պայմանավորվածությունների հետևանք են, այդպիսով՝ քրեական հանցակազմ են պարունակում, ապա այդ իշխանությանը պետք է մեկուսացնել ու հեռացնել։

«Մենք որևէ շոուի ցանկություն չունենք, մեր ամբողջական ռեսուրսը մեր անվտանգության հարցերի շուրջ համախմբելու կարիք ունենք։ Եթե այդ անվտանգության կենտրոնական սպառնալիքը, առնվազն առերևույթ, իշխանությունն է, ապա իշխանությունը պետք է հեռացվի, որպեսզի կարողանանք լուծում տալ։ Եթե նրանք բավարար փաստարկներ, հիմնավորումներ կբերեն, որ դա, այնուամենայնիվ, արտածին դրսևորում է և անհրաժեշտ է պայքարել դրա դեմ, ուրեմն պետք է պայքարել», - ասաց Արծվիկ Մինասյանը։

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica