close
Եղանակը Երևանում
24 Սեպտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
24 Սեպ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ջանք չենք խնայում՝ Արցախի հարցը Բրիտանիայի կառավարություն բերելու, բայց այնտեղ ադրբեջանական նավթի բաժնետոմսեր կան․ Ք․ Քոքս

Արցախ

13 Սեպտեմբերի 2021, 18:29
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ջանք չենք խնայում՝ Արցախի հարցը Բրիտանիայի կառավարություն բերելու, բայց այնտեղ ադրբեջանական նավթի բաժնետոմսեր կան․ Ք․ Քոքս

Հայաստանում է Մեծ Բրիտանիայի Միացյալ Թագավորության Լորդերի պալատի անդամ, Հայաստանի եւ Արցախի բարեկամ, բարոնուհի Քերոլայն Քոքսը։ ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ քննարկվել են Հայաստանին ու Արցախին վերաբերող հարցեր, մանրամասն ներկայացվել են Ադրբեջանի եւ Թուրքիայի ոճրագործությունները։

«Իրենք շատ մանրամասների ծանոթ չէին, բայց ամբողջությամբ ընկալեցին մեր կեցվածքն ու դիրքորոշումը։ ՀՅԴ Բյուրոն եւ Հայ դատի Կենտրոնական խորհուրդը կազմակերպում են խորհրդաժողով՝ միավորելով ավելի քան 20 երկրներից Արցախի բարեկամներ, քաղաքական, ակադեմիական, ազդեցիկ անձանց խորհրդաժողով, որոնք պատրաստ են Արցախի կարգավիճակի հստակեցման, իրավունքների համար պայքար տանել աշխարհով մեկ։ Խորհրդաժողովը դեկտեմբերին է, որին հրավիրված է նաեւ Քերոլայն Քոքսի գլխավորած պատվիրակությունը՝ իրեն ուղեկցող տարբեր կազմակերպությունների հետ»,-ըստ Yerkir.am-ի, հանդիպման ժամանակ նշեց ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանը։

Նա նշեց, որ հանդիպման ընթացքում առանձնացվել են նաեւ այն ոլորտները, որտեղ Քերոլայն Քոքսի գլխավորած պատվիրակությունը, որպես հայ ժողովրդի բարեկամ, կարող է օժանդակություն ցուցաբերել։ Բարոնուհին ասաց՝ իրենք խիստ մտահոգվել են կատարվածով եւ եկել են՝ անձամբ տեսնելու այն, ինչ կատարվել է Հայաստանում եւ Արցախում։

«Մեր այցելության նպատակը մեր խորը մտահոգությունն է Արցախում եւ Հայաստանում կատարվածի առնչությամբ, եւ մենք եկել ենք՝ մեր աչքերով տեսնելու, թե ինչ է կատարվում, որովհետեւ սեփական աչքերով տեսնելը շատ տարբեր է ինչ-որ մեկի հաղորդագրությունները կարդալուց։ Մեր այցի ընթացքում հասցրել ենք հանդիպել շատ տեղահանվածների, որոնք անցել են դժոխքով, բայց խիզախ են։ Մեր հանդիպումը կարեւոր էր՝ հասկանալու համար, թե ինչո՞վ կարող ենք օգնել Արցախին, եւ այս հարցում ՀՅԴ Հայ դատի գրասենյակն առավելագույնս օգնեց մեզ»,-ըստ Yerkir.am-ի, ասաց բարոնուհի Քերոլայն Քոքսը։

Լորդերի պալատի անդամը հայտնեց նաեւ, որ Ադրբեջանի վայրագություններն իրենք վավերագրելու են եւ ներկայացնեն միջազգային ասպարեզում։

«Մենք հրապարակելու ենք հոդված, որտեղ ցույց կտանք Ադրբեջանի վայրագությունները, մարդկության դեմ արարքները, ինչպես նաեւ ռազմագերիների հանդեպ նրանց վատ վերաբերմունքը հրադադարի պայմանագիր կնքելուց հետո։ Շատ բան կա միջազգային հանրությանը ներկայացնելու։ Այսօր մենք քննարկեցինք՝ ինչպե՞ս կապեր ստեղծել Հայաստանի եւ Արցախի բարեկամների միջեւ։ Դժբախտաբար, Մեծ Բրիտանիայի կառավարությունը նրանց մեջ չէ։ Մենք ջանք չենք խնայում, որպեսզի այս հարցերը դնենք Մեծ Բրիտանիայի կառավարության լուսարձակի տակ, բայց, դժբախտաբար, ոչ մի աձագանք չենք ստանում, որովհետեւ այնտեղ ադրբեջանական նավթի մեծ բաժնետոմսեր կան։ Դրա համար այլ ելքեր ենք փնտրում՝ ուրիշ ազդեցիկ միավորումների ու կազմակերպությունների միջոցով գրավենք միջազգային հանրության ուշադրությունը»,-ասաց Քերոյալյն Քոքսը։

Բարոնուհին նշեց, որ այս անգամ, ցավոք, Արցախ գնալ չի կարող, բայց հնարավորության դեպքում սիրով կայցելի։

Մանրամասն՝ տեսանյութում

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica