close
Եղանակը Երևանում
28 Սեպտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
28 Սեպ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

«Գազպրոմ Արմենիա»-ն տեղեկացնում է մի շարք համայնքներում գազամատակարարման ժամանակավոր դադարեցման մասին

Տնտեսական

13 Սեպտեմբերի 2021, 17:18
 «Գազպրոմ Արմենիա»-ն տեղեկացնում է մի շարք համայնքներում գազամատակարարման ժամանակավոր դադարեցման մասին

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով սեպտեմբերի 14-ին՝ ժամը 13:00-ից մինչև ժամը 17:00-ն, կդադարեցվի Սյունիքի մարզի Կապան քաղաքի Աշոտավան բանավանի գազասպառողների գազամատակարարումը:

 
Ժամը 09:00-ից մինչև ժամը 20:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի Օդեսա, Դոդոխյան, Հրազդանի փողոցներով պարփակված թաղամասի գազասպառողների և տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը:
 
Ժամը 10:00-ից մինչև ժամը 13:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի Սարի թաղ թաղամասի 7-րդ շարքի թիվ 1-ից մինչև 9, 6-րդ շարքի թիվ 20, 22, 28, 30, 8-րդ շարքի թիվ 1-ից մինչև 31, 9-րդ շարքի թիվ 28-ից մինչև 54 առանձնատների գազասպառողների գազամատակարարումը:

Ժամը 10:00-ից մինչև ժամը 17:00-ն, կդադարեցվի Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի 6-րդ թաղամասի գազասպառողների գազամատակարարումը:
 
Ժամը 10:00-ից մինչև ժամը 17:00-ն, կդադարեցվի Տավուշի մարզի Իջևան քաղաքի Մետաղագործների փողոցի գազասպառողների և տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը:
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica