close
Եղանակը Երևանում
19 Հոկտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
19 Հոկ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 296 նոր դեպք. մահացել է 17 քաղաքացի

Առողջապահություն

13 Սեպտեմբերի 2021, 11:49
 Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 296 նոր դեպք. մահացել է 17 քաղաքացի

Հայաստանում սեպտեմբերի 13-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 296 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 249146 դեպքի: Այս մասին հայտնեցին ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից:

Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 1616849 վերջին մեկ օրում` 4178 նոր թեստավորում:

Փաստացի այս պահին բուժվում է 9848 պացիենտ. Մեկ օրում նվազել է 298-ով:

Վերջին տվյալներով՝ ապաքինվել է 233105 անձ, վերջին մեկ օրում՝ 577 անձ:

Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 16 քաղաքացի, մահացածների թիվը 5018 է:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1175 է:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica