close
Եղանակը Երևանում
27 Սեպտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
27 Սեպ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Կրակոցներ՝ Քարակերտ գյուղում. կասկածյալը պահածոների գործարանի տնօրեն է, վիրավորը՝ անհատ ձեռներեց

Իրավունք

11 Սեպտեմբերի 2021, 14:27
 Կրակոցներ՝ Քարակերտ գյուղում. կասկածյալը պահածոների գործարանի տնօրեն է, վիրավորը՝ անհատ ձեռներեց

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ սեպտեմբերի 10-ին, ոստիկանությա Բաղրամյանի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ սեպտեմբերի 2-ին, ժամը 00։30-ի սահմաններում Քարակերտ գյուղում վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ էլ հնչել են կրակոցներ։

Գյուղ են մեկնել ոստիկանության Բաղրամյանի բաժնի օպերատիվ խումբը, ովքեր պարզել են, որ վիճաբանությունը տեղի է ունեցել նույն գյուղի բնակիչներ՝ 46-ամյա Լայերտ Մնացականյանի և 38-ամյա Հրայրիկ Հակոբյանի միջև, որի ընթացքում Լ. Մնացականյանին պատկանող սննդի կետի տարածքում Հ. Հակոբյանը իր անվամբ գրանցված «ԱՏԱ ԱՐՄՍ» տիպի 12 մմ տ/չ որսորդական ողորկափող հրացանով կրակոցներ է արձակել օդ, ինչի արդյունքում, ըստ նախնական տեղեկությունների, ոչ կրակելու հետևանքով դեռևս անհայտ պայմաններում Լ. Մնացականյանը դեմքի շրջանում վնասվածք է ստացել։

 Փաստի առթիվ ոստիկանության Բաղրամյանի բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ Հ. Մնացականյանն ու Հ. Հակոբյանը հրավիրվել են ոստիկանության Բաղրամյանի բաժին, ապա բաց են թողնվել։

 Հայտնաբերվել է նաև հրացանը, հետաքննիչի որոշմամբ էլ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դատաձգաբանական։  Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Հ. Հակոբյանը Քարակերտ գյուղի պահածոների գործարանի տնօրենն է, իսկ Լ. Մնացականյանը անհատ ձեռներեց է։ 

Այսօր Կոմիտասի ծննդյան օրն է
26 Սեպտեմբերի 2021, 13:20 Այսօր Կոմիտասի ծննդյան օրն է
Անցկացվել են կապի վարժանքներ
25 Սեպտեմբերի 2021, 17:34 Անցկացվել են կապի վարժանքներ
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica