close
Եղանակը Երևանում
27 Հոկտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
27 Հոկ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանը պատահական չէ այդ տոնը «գունագեղ» նշում՝ 3 տարում դրեց ՀՀ անկախության կորստի հիմքը․ Արտակ Գալստյան

Քաղաքական

10 Սեպտեմբերի 2021, 21:53
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանը պատահական չէ այդ տոնը «գունագեղ» նշում՝ 3 տարում դրեց ՀՀ անկախության կորստի հիմքը․ Արտակ Գալստյան

Ես կարծում եմ, որ այդ տոնը Նիկոլ Փաշինյանը պատահական չէ «գունագեղ» նշում, իրոք իր համար տոն է, որովհետև իրեն հաջողվեց 3 տարվա ընթացքում դնել Հայաստանի Հանրապետության անկախության կորստի հիմքը՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց «Հայոց Հայրենիք» կուսակցության նախագահ Արտակ Գալստանը՝ մեկնաբանելով ՀՀ անկախության օրը 1 միլիարդ դրամ արժեցող տոնակատարությամբ նշելը, որը Նիկոլ Փաշինյանը անվանեց «գունագեղ ու մեծամասշտաբ»։

«Առերևույթ է թվում, որ ինքը սեպտեմբերի 21-ին ուզում է նշել անկախության օրը, ինքն ուզում է նշել անկախության կորստի սկզբի վերջին փուլի օրը, որովհետև զուգադիպություն կա՝ Քարվաճառն ինքը մեկ շաբաթ հետո հանձնեց, որ բերի, համընկնեցնի Մոնթեի ծննդյան օրվա հետ, Շուշին ամսի 5-6-ին հանձնեց բայց պահեց ևս մի քանի օր, նոր հայտարարեց, որ դա լինի Ադրբեջանի դրոշի օրը։ Այսինքն, ես կարծում եմ՝ դրա համար է ուզում գունագեղ նշել, որը կազդարարի ՀՀ պետականության կործանման վերջին փուլը»,-ասաց Արտակ Գալստյանը։

Նա օրինակ բերեց․ երբ Սովետական Միության վրա հարձակվեց Ֆաշիստական Գերմանիան, Իոսիֆ Վիսարիոնովիչ Ստալինը ժողովրդին գրեթե սովի մատնեց, բայց ամեն ինչ ուղարկեց դեպի բանակ։ Այն ժամանակ Հոկտեմբերյան հեղափոխության օրը ինքը զորահանդես արեց, բայց այդ զորահանդեսից հետո տանկերը գնացին ռազմաճակատ։

«Նույն ենթատեքստում եթե վերադառնանք մեր երկիր՝ դադարեցվել է պետպատվերը, դադարեցվել են թոշակները․․․ ես, օրինակ, կառաջարկեի՝ եթե բյուջեում փող չկա, անկախության միջոցառման համար նախատեսվող 1 միլիարդ դրամը ուղղվեր գոնե այդ նպատակին, ի վերջո, ՀՀ Սահմանադրությամբ իշխանության տերը ժողովուրդն է»,-նշեց նա։

Արտակ Գալստյանն ասաց՝ եթե հաշվի առնենք այն բոլոր փաստաթղթերը, որոնք մամուլում հրապարակվեցին և որոնց հիմքով եթե հաշվի առնենք, որ Նիկոլ Փաշինյանը լրտես է, ապա այդ լրտեսը իրոք գունագեղ պետք է նշի իր հաղթանակը։

«Ադրբեջանը զորավարժություններ է անցկացնում ՀՀ սահմանների մոտ, իսկ մենք բանակն ենք կրճատում 60 տոկոսով․ մենակ դա բավարար չէ՞, որ նշենք, որ Նիկոլ Փաշինյանը ՀՀ-ն տանում է դեպի թրքացում։ Ես նախընտրական դեբատների ժամանակ Նիկոլ Փաշինյանի երեսին էլ ասել եմ, որ Ադրբեջանը հարձակվեց ՀՀ վրա, որովհետև վստահ էր, որ ունի  ՀՀ գործող իշխանության անվերապահ աջակցությունը․ խրամատներ չփորելը, դիրքերը չկահավորելը, բանակը չզինելը ամբողջովին այդ շղթայի մեջ է, Նիկոլ Փաշինյանը մինչև օրս էլ աջակցում է Ադրբեջանին, էլ աջակցությունը ուրիշ ո՞նց կարող է լինել»,-ասաց Արտակ Գալստյանը։

Նա նշեց, որ վերջերս հրապարակումներ եղան, որ գաղտնի ծրագրերի համար ինչ-որ 17 միլիոն եվրո է տրամադրվել, 1 միլիոն եվրո է նորից գաղտնի ծրագրերի համար, հիմա 1 միլիարդ դրամ տոնակատարությունների համար, լավ նվազագույնը կարելի՞ էր դիրքերը կահավորել դրանով, եթե մարդը չի անում, նշանակում է՝ դրա մեջ կա միտում։

«Տվյալ պարագայում եթե դու քո բանակի դիրքերը չես կահավորում, միտումդ ո՞րն է, որ բանակդ թուլանա, այսինքն, դրանից այն կողմ էլ ի՞նչ ապացույցներ է մեզ պետք, որ հասկանանք ո՞ւմ և ինչի՞ հետ գործ ունենք»,-եզրակացրեց Արտակ Գալստյանը։

Նա նույնիսկ չի էլ կասկածում, որ մեկ ամսում ոչ միայն Տավուշի գյուղերը, այլև Արարատի Տիգրանաշեն համայնքը Փաշինյանը հանձնելու է Ադրբեջանին։

Արտակ Գալստյանը խոսեց նաև իր՝ Վանո Սիրադեղյանի թիմում աշխատելու, Վանո Սիրադեղյանի ու Լևոն Տեր-Պետրոսյանի տարաձայնությունների և Արցախի տարածքները՝ կարգավիճակի դիմաց հանձնելու իր նախապատվության մասին։

«Ես չեմ կարող ասել, որ Վանո Սիրադեղյանը Լևոն Տեր-Պետրոսյանի թիմից է եղել, որովհետև ես հիշում եմ այդ տարիները, երբ ՀՀՇ-ն անընդհատ բարձրացնում էր Վանո Սիրադեղյանի հրաժարականի հարցը։ Այդ հետո ինչ-ինչ պատճառներով Լևոն Տեր-Պետրոսյանը նրան բերեց, դարձրեց ՀՀՇ վարչության նախագահ»,-վստահեցրեց նա։

Նրա համոզմամբ «Պատերա՞զմ, թե՞ խաղաղություն» հոդվածի և Նիկոլ Փաշինյանի ներկայումս արածի միջև խայտառակ է տարբերությունը։

«Ոնց որ, ասենք, բժիշկը ախտորոշի, որ պետք է կույր աղիքը հեռացնել, վիրաբույժը հեռացնում է լյարդը, թոքը, սիրտը, կույր աղիքը, վերջում ասում է՝ մահացավ»,-համեմատեց նա։

Ի դեպ, Արցախը կույր աղիքի հետ Արտակ Գալստյանի նախկին թիմակիցները էլի էին համեմատել։

Թուրքիայի հետ սահմանները բացելուն նա բացարձակապես դեմ է․ ասաց, որ դեմ է եղել նաև 1998 թ-ին, քանի որ եղել է համակարգի ներսի մարդ, տիրապետել է տեղեկատվությանը և միշտ ասել է, որ ընդամենը մի քանի չինովնիկի սանձազերծելու դեպքում, որ չթողնեին այդքան շատ թալանել, Բաքու-Ջեյհան նավթամուղի տարեկան շրջանառությունից ավելի գումար կմտներ ՀՀ պետական բյուջե։

Աննա Բալյան

Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութով․

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica