close
Եղանակը Երևանում
22 Հոկտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
22 Հոկ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Լեւոն Արոնյանը հաղթել է ամերիկացի Հիկարու Նակամուրային

Աշխարհ

9 Սեպտեմբերի 2021, 23:42
 Լեւոն Արոնյանը հաղթել է ամերիկացի Հիկարու Նակամուրային

ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում մեկնարկած Champions Showdown Chess 9LX (Շախմատ-960, Ֆիշերի շախմատ) մրցաշարի մասնակիցների թվում է նաեւ ԱՄՆ տեղափոխված Լեւոն Արոնյանը։

Առաջին երեք տուրում հայ գրոսմայստերը հաղթել է ամերիկացի Հիկարու Նակամուրային, պարտվել է ռուսաստանցի Պյոտր Սվիդլերին, ոչ ոքի խաղացել ամերիկացի Ֆաբիանո Կարուանայի հետ եւ 1,5 միավորով բաժանում է 5-7-րդ տեղը։ Միանձնյա առաջատարը 2,5 միավոր վաստակած Ֆաբիանո Կարուանան է։

Մնացած 6 տուրում Արոնյանի մրցակիցները կլինեն ֆրանսիացի Մաքսիմ Վաշիե-Լագրավը, ռուսաստանցի Գարի Կասպարովը, ամերիկացի Ուեսլի Սոն, ադրբեջանցի Շահրիյար Մամեդյարովը, ամերիկացիներ Սեմ Շանքլանդը եւ Լենիեր Դոմինգեսը։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica