close
Եղանակը Երևանում
22 Հոկտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
22 Հոկ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Պետք է կանխել մշակութային եղեռնը․ Վեհափառ Հայրապետը՝ «Միջազգային կրոնական ազատություն եւ խաղաղություն» խորագրով համաժողովին

Մշակույթ

9 Սեպտեմբերի 2021, 18:51
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Պետք է կանխել մշակութային եղեռնը․ Վեհափառ Հայրապետը՝ «Միջազգային կրոնական ազատություն եւ խաղաղություն» խորագրով համաժողովին

Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում այսօր մեկնարկեց «Միջազգային կրոնական ազատություն եւ խաղաղություն» խորագրով համաժողովը։

Հայաստանի հոգեւոր կենտրոնն իր հարկի ներքո համախմբել է աշխարհի տարբեր երկրներից ժամանած կրոնական առաջնորդների, առաջատար գիտնականների ու փորձագետների, որոնք մասնակցելու են համաշխարհային հոգեւոր, մշակութային եւ պատմական ժառանգության պահպանության մասին քննարկումներին։

Երկօրյա համաժողովի ընթացքում քննարկվելու է հակամարտության գոտիներում դեպի պաշտամունքի վայրեր մուտքի հնարավորությունը, կրոնական եւ էթնիկ փոքրամասնությունների պաշտպանությունը, հոգեւոր-մշակութային ժառանգության պահպանումը եւ այլ։ Քննարկումների առանցքում Արցախի մշակութային ժառանգությունն է՝ 44-օրյա պատերազմի պատճառով տուժած հուշարձանների ճակատագիրը։

Վեհափառ հայրապետն իր խոսքում բարձր գնահատեց Մայր Աթոռում գործող՝ Արցախի հոգեւոր եւ մշակութային ժառանգության պահպանության գրասենյակի եւ հանձնախմբի ջանքերը։ «Ազատության եւ խաղաղության գաղափարները մարդկության պատմության տարեկիցներն են եւ այսօր էլ շարունակում են մնալ արդիական, մանավանդ երբ աշխարհի տարբեր մասերում բռնությունների, հակամարտությունների, պատերազմների առկայությունը հաճախ փորձ է արվում հիմնավորել ազատության կամ խաղաղության կեղծ օրակարգով»,- ասաց Գարեգին Բ-ն՝ շեշտելով՝ առանց ազատության եւ խաղաղության գաղափարների վերաբերյալ կրոնական վսեմ ըմբռնումի հնարավոր չէ հասնել մարդկային ազատությունների եւ իրավունքների ճշգրիտ ընկալմանը եւ իրացմանը։

«Մեր ժողովուրդն իր պատմության ընթացքում կրել է ազատության ոտնահարման եւ էթնիկ ատելության հետեւանքները։ Մեր ժողովրդի կյանքում այդպիսի ողբերգական իրադարձություններ տեղի ունեցան 20-րդ դարասկզբին, երբ Օսմանյան կայսրությունում 1,5 միլիոն հայեր զոհ դարձան ցեղասպանության։ Մարդկության պատմության առաջին ցեղասպանության հանդեպ անտարբերությունն ու իրավական միջոցների կիրառման հապաղումը բերեցին այլ ցեղասպանությունների եւ մարդկության դեմ հանցագործությունների»,- նշեց կաթողիկոսը։

Վեհափառն անդրադարձավ նաեւ 2020թ․-ի Արցախյան պատերազմին՝ մատնանշելով դրա աղետալի հետեւանքները։ «Նման ցավալի իրադարձությունների բախվեցինք բոլորովին վերջերս, երբ Արցախում բնակվող մեր ժողովրդի նկատմամբ Ադրբեջանի կողմից լայնածավալ պատերազմ սանձազերծվեց։ Ռազմական գործողությունների ընթացքում, որում ներգրավված էին թուրքական զինված ուժեր, միջազգային ահաբեկչական խմբավորումներ, խաղաղ բնակավայրերի եւ ժողովրդի դեմ գործածվեցին ֆոսֆորային եւ արգելված այլ զինատեսակներ»,-ասաց Վեհափառը՝ հավելելով՝ այդ ողբերգական իրադարձությունների հետեւանքով զոհվեցին եւ հաշմանդամ դարձան հազարավոր անձինք, ավերվեցին բնակավայրեր, տասնյակ հազարավոր ընտանիքներ դարձան գաղթական, ինչպես զինվորականներ, այնպես էլ խաղաղ բնակիչներ ռազմական գործողություններից հետո գերեվարվեցին եւ մինչ այսօր պահվում են Ադրբեջանում՝ դաժան պայմաններում՝ միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտումներով։

 

Վեհափառը խիստ անհրաժեշտ համարեց միջազգային հանրության եւ համապատասխան կառույցների ջանքերը՝ կանխելու մշակութային եղեռնը, պահպանելու կրոնական եւ մշակութային հուշարձանները։ Կաթողիկոսն իր խոսքում հիշեցրեց, որ ռուսական կողմի ջանքերով հնարավոր եղավ պահպանել Դադիվանքի վանական համալիրի կենսագործունեությունը, որտեղ այսօր 6 վանական իրենց ծառայությունն են իրականացնում։

Վերադառնալով համաժողովի խորագրին՝ Գարեգին Բ-ն ասաց, որ այսօր կրոնական ազատության գաղափարը հաճախ իրագործվում է խղճի ու դավանանքի, համամարդկային արժեքների ներքո քողարկվող կրոնական ազատության չարաշահումով։ «Ակնհայտ է, որ դավանանքի ազատության իրավունքի շղարշի տակ ձեւավորվում եւ գործունեություն են ծավալում կրոնական նորօրյա տոտալիտար աղանդներ, որոնք, խեղելով մարդկանց հոգեւոր եւ հոգեկան վիճակը, քայքայիչ գործունեությամբ պառակտում են մտցնում ընտանիքներում, հասարակության կյանքում, թշնամանք սերմանում ավանդական կրոնական կառույցների նկատմամբ։ Այս առումով պետք է ամեն ջանք ներդնել, որպեսզի կրոնական ազատության գաղափարները չարիքի պատճառ չդառնան»,- ընդգծեց Վեհափառ հայրապետը։

Մանրամասները դիտեք տեսանյութում։

Լիանա Սարգսյան

Մեր ընտանիքի նահապետը
21 Հոկտեմբերի 2021, 23:35 Մեր ընտանիքի նահապետը
Մահացել է Տիգրան Կարապետյանը
21 Հոկտեմբերի 2021, 20:17 Մահացել է Տիգրան Կարապետյանը

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica