close
Եղանակը Երևանում
26 Հոկտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
26 Հոկ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Թբիլիսիի փողոցներից մեկը կոչվել է Սերգեյ Փարաջանովի անունով

Մշակույթ

9 Սեպտեմբերի 2021, 15:03
 Թբիլիսիի փողոցներից մեկը կոչվել է Սերգեյ Փարաջանովի անունով

Թբիլիսիի սակրեբուլոյի (քաղաքային ժողովի) որոշմամբ՝ Մտածմինդայի մետրոպոլիտենի Կոտե Մեսխի նրբանցքը կկրի ականավոր հայ ռեժիսոր Սերգեյ Փարաջանովի անունը: Վավերագրող Գիա Ալավիձեն համապատասխան նախաձեռնությամբ դիմել է քաղաքային իշխանություններին:

«Սա հենց այն նրբանցքն է, որտեղ գտնվում էին նրա  տունն ու բակը: Մեծ մաեստրոն այս ճանապարհով բարձրանում էր իր տուն: Նույն փողոցով նրան այցելել են աշխարհահռչակ անձինք, արվեստի վրացի և արտասահմանցի ներկայացուցիչներ»,- ասվում է նրա ուղերձում:

Ըստ վավերագրողի՝ այս քայլով հնարավոր կլինի գոնե մի փոքր ուղղել 1990-ականներին կատարված տխուր սխալը, երբ Փարաջանովի բնակարանը կորավ՝ «մի վայր, որը կարող էր դառնալ աշխարհահռչակ թանգարան»:

Սերգեյ Փարաջանովը ծնվել է Թբիլիսիում 1924 թվականի հունվարի 9-ին: Որպես կինոռեժիսոր, սցենարիստ և նկարիչ՝ նա դարձել է բազմաթիվ կինոմրցանակների դափնեկիր, եղել է Ուկրաինայի և Հայաստանի ժողովրդական արտիստ: Համաշխարհային հռչակ է ձեռք բերել «Մոռացված նախնիների ստվերները» և «Նռան գույնը» ֆիլմերով:

Ինչո՞ւ չեղարկվեց Նոր տարին
26 Հոկտեմբերի 2021, 10:59 Ինչո՞ւ չեղարկվեց Նոր տարին

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica