close
Եղանակը Երևանում
27 Հոկտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
27 Հոկ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Մեր ոտնահարված արժանապատվության վերականգնումը նաև երիտասարդների առաքելությունն է. Իշխան Սաղաթելյանն այցելել է ՀՅԴ ՀԵՄ֊ի բանակավայր

Հասարակություն

20 Օգոստոսի 2021, 11:50
 Մեր ոտնահարված արժանապատվության վերականգնումը նաև երիտասարդների առաքելությունն է. Իշխան Սաղաթելյանն այցելել է ՀՅԴ ՀԵՄ֊ի բանակավայր

Օգոստոսի 19-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ՀՀ Ազգային ժողովի փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանն այցելել է ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միության՝ Բյուրականում անցկացվող բանակումի մասնակիցներին:

«Հայրենիքն ամեն բանից վեր» խորագիրը կրող բանակումը համախմբել է շուրջ 200 երիտասարդների՝ Հայաստանի Հանրապետության բոլոր մարզերից և Արցախից:

Երիտասարդների հետ հանդիպման ընթացքում Իշխան Սաղաթելյանը կարևորել է հատկապես պատմական այս ժամանակաշրջանում ազգային մտածողություն ունեցող, հայրենատեր և պահանջատեր երիտասարդների ակտիվ ներգրավվածությունը պետական, հասարակական և համայնքային նշանակության հարցերի լուծմանը:

Իշխան Սաղաթելյանը շեշտել է նաև, որ հենց երիտասարդներն են որոշելու մեր հայրենիքի ապագան, ու մեծապես նրանց ուսերին է դրված պետականության պահպանման, նոր որակի ազգային պետության ստեղծման և մեր ոտնահարված արժանապատվության վերականգնման համար պայքարի պատմական առաքելությունը։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica