close
Եղանակը Երևանում
28 Սեպտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
28 Սեպ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հոկտեմբերի 19-ին ի՞նչ է ասել Իշխան Սաղաթելյանը՝ Ն. Փաշինյանին. մանրամասներ հանդիպումից

Քաղաքական

5 Օգոստոսի 2021, 19:11
 Հոկտեմբերի 19-ին ի՞նչ է ասել Իշխան Սաղաթելյանը՝ Ն. Փաշինյանին. մանրամասներ հանդիպումից

«Հայաստան» խմբակցության պատգամավոր, ընդդիմության կողմից Ազգային ժողովի փոխնախագահի թեկնածու առաջադրված Իշխան Սաղաթելյանն իր ելույթում անդրադարձավ Խորհրդարանում հնչեցված մի շարք հարցերին և մեղադրանքներին՝ նշելով, մասնավորապես, հետևյալը.

«Որոշել էի ելույթ չունենայի, բայց քանի որ պարզվեց վերջին պատերազմի մեղավորն էլ եմ ես և հոկտեմբերի 19-ին կարող էի կանգնեցնել պատերազմը և չեմ կանգնեցրել, պետք  է խոսեմ․․․ Հոկտեմբերի 19-ի հանդիպմանը ներկա է  եղել նաև Ալեն Սիմոնյանն ու Լիլիթ Մակունցը , պատերազմի ընթացքում 5 անգամ հանդիպել եմ ձեր ղեկավարի հետ , մեկ անգամ էլ՝ հեռախոսաազանգ եմ ունեցել, սեպտեմբերի 27-ի առավոտյան, պատերազմից 2 ժամ հետո, Դաշնակցությունը որոշում կայացրեց, որ ամեն քաղաքական տարաձայնություն դնում ենք մի կողմ , բոլորս զինվորի , պետության կողքին ենք, այդ մասին փոխանցել եմ ձեր կուսակցության ղեկավարին։ Ես մի առիթով պատմելու եմ մանրամասն այդ 5 հանդիպումների մասին։

Ամսի 27-ից մինչև ամսի 19-ը  ամեն օր ձեր «արծրունհովհանիսյաններով» ժողովրդին ասել եք հաղթում ենք,  հաղթել ենք, Գետաշենն ու Շահումյանը գրավել ենք։ Հոկտեմբերի 19-ին կառավարության դահլիճում ձեր վարչապետն ասում է վիճակը լավ չի, պետք է տանք , ես ասել եմ հետևյալը․  «Պարոն Նիկոլ Փաշինյան ,եթե այս պատերազմում հաղթենք բոլոր դափնիները քոնն է և քո  քաղաքական թիմինը, բայց եթե պարտվենք, ըստ ինձ դու երկիրը տանում ես կապիտուլյացիայի, դուք չեք մարդելու։

Ասել եմ, այս ամենի  մեղավորը  և պատասխանատուն անձամբ դուք եք , դա ասել եմ այդ հանդիպման ժամանակ և պահանջում եմ ձայնագրությունը հրապարակել։ Տվեցիք Էդուարդ Շարմազանովի անունը, մի կարևոր միտք է ասել , ասեց «Պարոն Նիկոլ Փաշինյան  ձեզ տվել ենք 12,5  հազար քառակուսի կմ-անոց Արցախ ու ինձ հետաքրքիր է ինչ ժառանգություն եք թողնելու ձեր հաջորդներին ․․․Ես այդ հանդիպպումների մասին խոսելու եմ, կրկնում եմ  պատերազմի մեղավորը և պատասխանատուն դուք եք և պետք է պատասխան տաք։ Հավանաբար ձեր սցենարի ավարտը նա էր, որ պարոն Կոնջորյանն այս ամբիոնից կրկնի , որ Իշխան Սաղաթելյանը կատարելու է Ալեն Սիմոնյանի հանձնարարականները․․․Ալեն Սիմոնյանը  ինձ չի կարող հանձնրարական տալ  նաև ԱԺ կանոնակարգի համաձայն»։

Հիշեցնենք՝ իշխող մեծամասնությունը՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը, շարունակ տապալում է ըստ Սահմանադրության պահանջի խորհրդարանական ընդդիմությանը հասանելիք Ազգային ժողովի փոխնախագահի պաշտոնում Իշխան Սաղաթելյանի ընտրությունը:

Դա խորհրդարանին չի հաջողվել թե՛ առաջին, եւ թե՛ 2-րդ փորձից:

«Հայաստան» և «Պատվի ունեմ» խմբակցությունները կրկին առաջադրել են Սաղաթելյանի թեկնածությունը:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica