close
Եղանակը Երևանում
28 Սեպտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
28 Սեպ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Եթե օտարն իշխանությունն է զավթում, թուրքը՝ երկիրը, ԵՊՀ-ն ինչո՞ւ Սորոսը չզավթի

Հասարակություն

5 Օգոստոսի 2021, 16:50
 Եթե օտարն իշխանությունն է զավթում, թուրքը՝ երկիրը, ԵՊՀ-ն ինչո՞ւ Սորոսը չզավթի

Այսպես որ գնա, հեռու չէ այն օրը, երբ Հայաստանի գլխավոր բուհը կամ «Մայր բուհը» համարվող Երևանի պետական համալսարանը ռեկտոր Նիկոլը կնշանակի քուչում կանաչի ծախող որևէ անձի, ով անգամ իր անունն է տառասխալներով գրում: Դե, Նիկոլը հի՜ն քեն ունի ԵՊՀ-ի դեմ ու, մինչև իր քենը չհանի, չի հանգստանա:

Առայժմ իրավիճակն այդքան աղետալի-խայտառակ չէ, քանի որ «իշխանությունը» իր չաքուջային շարքերից ԵՊՀ ռեկտոր է նշանակել, սորրի, ռեկտորի պաշտոնակատար է դրել ստուգված «սվոյ», դրամաշնորհային, իսկ ըստ «չար լեզուների»՝ երդվյալ սորոսական Հովհաննես Հովհաննիսյանին, ով ընդամենը պատմական գիտությունների թեկնածու է, այսինքն՝ անգամ դոկտոր չէ:

Մնում է աղոթել, որ նա չլինի ԵՊՀ վերջին ռեկտորը:

Հովհաննես Հովհաննիսյանի կենսագրական որոշ տվյալների և գիտական նվաճումների մասին համառոտ նշումների կարելի է ծանոթանալ ԵՊՀ պաշտոնական կայքում։ 

Դատելով այդ տվյալներից, Հովհաննես Հովհաննիսյանը բավականին ինտենսիվ «մշակում» է անցել արևմտյան զանազան կենտրոններում: Խոսքը, հարկավ, ոչ թե հետախուզական, այլ գիտական կենտրոնների մասին է, նաև ճոխ դրամաշնորհային ներգրավումներ է ունեցել, ինչի պատճառով էլ նրան համարում են սորոսական:

Հետաքրքիր է, որ աստվածաբանությամբ զբաղվող Հովհաննես Հովհաննիսյանի ձայնն առանձնապես չէր լսվում, երբ նրա «նաչալնիկ» ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը, հելոուինյան «ծիսակարգով» խաչ էր քաշում «Հայ եկեղեցու պատմություն» առարկայի վրա, երբ նույն Արայիկ Հարությունյանը սորոսակրաց, այսինքն՝ թուրքական մահիկի արշավանք ծավալեց «Հայոց պատմություն», «Հայ գրականություն», «Հայոց լեզու» առարկաների դեմ:

Դե, աստվածաբան Հովհաննես Հովհաննիսյանը «թավշյա» հակաժողովրդական հեղաշրջման անմիջական շահառուներից է. նա մի կես տարի փոխնախարարություն է արել հիշյալ Արայիկ Հարությունյանի ենթակայությամբ, ապա ճարպկորեն ցատկել էր «ԻՔ» խմբակցության շարքերը ու առոք-փառոք պարգևավճարյալ մանդատակիր-դակիչի պատմուճան կրել: Սուսիկ-փուսիկ, հեզիկ-նազիկ է կրել այդ «ծանր» պատմուճանը, խելոք, գլուխը կախ ծառայել է բոլոր ժամանակների մեծագույն... Նիկոլին: Իսկ հիմա էլ ահա լրացուցիչ պարգևատրում է ստանում՝ ԵՊՀ-ն, բայց ոչ տորթի տեսքով:

Ուղղակի հրաշալի է:

Բայց, առհասարակ, հարցը սոսկ հնազանդ իշխանական կերպարով ներկայացող, դեռևս դոկտորի գիտական աստիճան չունեցող ռեկտորացուի անձը չէ: Ի վերջո, մի դոկտորակա՞նն ինչ է, որ նրա նման թեոլոգը չպաշտպանի:

Անհանգստացնողն այն շշուկներն ու խոսակցություններն են, որոնցում Հովհաննես Հովհաննիսյանը նշվում է որպես հայ ժողովրդի երբևէ ունեցած մեծագույն «բարեկամ» Սորոսի դրամաշնորհներից օգտված շրջանակների ներկայացուցիչ, եթե ոչ՝ շահառու:

Թեպե՜տ... Արժե՞ դրա համար անհանգստանալ կամ մտահոգվել այդ մանրուքից:

Եթե երկրի իշխանությունն ընտրակեղծիքներով ու այլ մանիպուլյացիաներով զավթված է օտարահպատակների կողմից, եթե երկիրը թուրքի կողմից է զավթվում, ի՜նչ մի մեծ բան է ԵՊՀ-ն, որ սկուտեղի վրա չմատուցվի Սորոսին և առհասարակ, օտարներին: Ի՛սկը: ԵՊՀ հին շենքը Նիկոլի անձնական օլիգարխը կգնի ու կդարձնի ստրիպտիզ-կլուբ կամ պարզապես «թուրքական բաղնիքներ», իսկ ԵՊՀ-ն էլ, որպես կրթօջախ, մի ինչ-որ չոլում կծվարի՝ յուրային ու հնազանդ ռեկտորի գլխավորությամբ:

Լազա՜թ:

Համ էլ, եթե էս խալխին ո՛չ հայրենիք է պետք, ո՛չ Արցախն էր պետք, ո՛չ Սյունիքը, ոչ էլ անգամ՝ Երևանն է պետք, համալսարա՞նն ինչ է անում:

Աղբյուրը՝ Yerevan.today

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica