close
Եղանակը Երևանում
17 Սեպտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
17 Սեպ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Եթե չեն ընտրում, որ գնանք գործարքի, մենք գործարքի չենք գնալու. Իշխան Սաղաթելյան

Քաղաքական

5 Օգոստոսի 2021, 16:15
 Եթե չեն ընտրում, որ գնանք գործարքի, մենք գործարքի չենք գնալու. Իշխան Սաղաթելյան

Եթե չեն ընտրում, որ գնանք գործարքի, մենք գործարքի չենք գնալու: Այս մասին, այսօր՝ օգոտսոսի 5-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը՝ անդրադառնալով նրան, որարդեն երկրորդ անգամ ինքը չի ընտրվում ԱԺ փոխխոսնակ:

«Իշխանությունն է փորձում ցույց տալ, որ ընդդիմության մեջ կա պառակտում»,-ասաց նա՝ հավաստիացնելով, որ «Հայաստան» դաշինքն ամբողջությամբ արդեն երկու անգամ կողմ է քվեարկել իր թեկնածությանը:

«Պարզապես թատրոն են սարքում խորհրդարանը: Ավելի արժանապատիվ է գնալ դեմ քվեարկել, քան բյուլետենները անվավեր անել»,-ասաց նա:

Հարցին, թե հնարավոր չէ՞ լուսանկարել քվեաթերթիկները եւ ապացուցել, որ իրենք չեն դեմ քվեաթերթիկներն անվավեր դարձնում, Իշխան Սաղաթելյանն արձագանքեց. «Մենք մեր վրա չենք կասկածում, որ նկարենք»:

Նշենք, որ «Հայաստան» խմբակցության կողմից ԱԺ փոխնախագահի պաշտոնում առաջադրված թեկնածու Իշխան Սաղաթելյանը երկրորդ քվեարկությունից հետո կրկին չընտրվեց Ազգային ժողովի փոխնախագահ։

Քվեարկությանը մասնակցել է 103 պատգամավոր։ Սաղաթելյանի թեկնածությանը կողմ է քվեարկել 49 պատգամավոր, դեմ՝ 49. անվավեր է ճանաչվել 5 քվեաթերթիկ։

Առաջին ընտրության ժամանակ Իշխան Սաղաթելյանի օգտին քվեարկել էր 53 պատգամավոր եւ ընդամենը մեկ ձայն չէր բավականացրել ընտրվելու համար:

«Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը հայտարարել էր, որ իրենց խմբակցությունից Դավիթ Սեդրակյանը (Մհեր Սեդրակյանի որդին - խմբ), հարգելի պատճառներով բացակայում էր նիստից:

Հիշեցնենք նաեւ, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ավելի վաղ լրագրողների հետ զրույցում ասել էր, որ իշխող ուժն ապահովելու է անհրաժեշտ նվազագույն ձայները, որպեսզի Սաղաթելյանն ընտրվի այդ պաշտոնում։ Սակայն, ինչպես տեսանք, մեկ ձայնի պատճառով, Սաղաթելյանին չհաջողվեց ընտրվել այդ պաշտոնում։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica