close
Եղանակը Երևանում
19 Սեպտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
19 Սեպ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Իրավաբանն արձագանքել է Panorama.am-ի լուսանկարչին ԱԺ մուտք գործելու արգելքին

Հասարակություն

5 Օգոստոսի 2021, 13:39
 Իրավաբանն արձագանքել է Panorama.am-ի լուսանկարչին ԱԺ մուտք գործելու արգելքին

Իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը ֆեյսբուքյան գրառմամբ արձագանքել է Panorama.am-ի լուսանկարիչ Լիլիան Գալստյանին խորհրդարան մուտք գործելու արգելքին։

Նա գրում է.

«ԱԺ-ն արգելել է Panorama.am-ի լուսանկարիչ Լիլիան Գալստյանի  մուտքը խորհրդարան։

Գրությունը, որով իբրև նշված են Լիլիանի մուտքի արգելքի իրավական հիմնավորումները, նման է իրավաբանության հետ աղերս չունեոցղ գեղարվեստականացված տրակտատի։

ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ ոմն Աննա Գրիգորյանին խորհուրդ եմ տալիս նախ կարդալ, հետո փոխանցել սեփական վախվորած ղեկավարությանը
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային (Financial Times LTD and others, v. The United Kingdom, 15.12.2009, appl. N 821/03, Goodwin v. The United Kingdom, 27.03.1996, appl. N 17488/90, Roemen and Schmit v. Luxembourg, 25.02.2003, appl. N 51772/99, Voskuil v. The Netherlands, 22.11.2007, appl. N 64752/01) որոշումները։

ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ ոմն Աննա Գրիգորյանին խորհուրդ եմ տալիս նախ կողմոնորշվել, հետո սեփական վախվորած ղեկավարության հետ փորձել հասկանալ թե որն է ԱԺ շենքի հսկիչ անցագրային կետը։

Ի վերջո սեփական գանգի խոռոչում տեղադրված անընկալունակ կենտրոնական նյարդային համակարգի օրգանը մտցրեք, որ Լրատվական գործունեություն իրականացնողները և լրագրողները գործում են ազատորեն` իրավահավասարության, օրինականության, խոսքի (արտահայտվելու) ազատության և բազմակարծության սկզբունքների հիման վրա:

ԼՐԱԳՐՈՂՆ ԻՐ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՕՐԻՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ, ՈՐՊԵՍ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՊԱՐՏՔ ԿԱՏԱՐՈՂ ԱՆՁ, ՊԱՇՏՊԱՆՎՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՄԲ»։

Աժ-ում լսումներ կանցկացվեն
19 Սեպտեմբերի 2021, 12:42 Աժ-ում լսումներ կանցկացվեն
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica