close
Եղանակը Երևանում
18 Սեպտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
18 Սեպ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՊԵԿ օպերլիազորը 5 տնտեսվարողներից պահանջել և ստացել է կաշառքի գումարներ. ԱԱԾ

Հասարակություն

5 Օգոստոսի 2021, 11:51
 ՊԵԿ օպերլիազորը 5 տնտեսվարողներից պահանջել և ստացել է կաշառքի գումարներ. ԱԱԾ

ՀՀ ազգային անվտանգության ծառայության Շիրակի մարզային վարչության կողմից բացահայտված հանցագործությունների դեպքերով ՀՀ ԱԱԾ  քննչական դեպարտամենտում կատարված համակողմանի և արդյունավետ քննության արդյունքում ձեռք է բերվել փոխկապակցված, հավաստի և բավարար ապացույցների համակցություն առ այն, որ ՀՀ ՊԵԿ համապատասխան բաժնի օպերլիազորը, տեղյակ լինելով 5 անձանց կողմից առանց պետական գրանցման, հաշվառման և առանց հատուկ թույլտվության լիցենզավորման ենթակա ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու, այն է՝ բժշկական օգնությամբ և սպասարկմամբ զբաղվելու հանգամանքի մասին, իրավախախտումներ կատարած անձանց նկատմամբ չի կիրառել պատասխանատվության միջոցներ նրանց կողմից կատարված ապօրինի ձեռնարկատիրական գործունեությունը դադարեցնելու ուղղությամբ:

ԱԱԾ-ից հայտնում են, որ դրա արդյունքում նշված անձինք խուսափել են օրենքով սահմանված հարկային պարտավորությունները կատարելուց, որպիսի գործողությունների հետևանքով պետությանը գույքային վնասի ձևով պատճառվել է առանձնապես խոշոր չափի վնաս: 

Բացի այդ, ՀՀ ՊԵԿ օպերլիազորը իր սպասարկման տարածքում քարի արտադրությամբ զբաղվող ընկերությունների խախտումները չարձանագրելու, օրենքով սահմանված կարգով պատասխանատվության միջոցներ չկիրառելու, ինչպես նաև հնարավոր ստուգումների մասին տնտեսվարողին նախապես տեղյակ պահելու և նրա կատարած խախտումները քողարկելու ուղղությամբ խորհուրդներ տալու համար 2020 թվականի ապրիլից հունիսն ընկած ժամանակահատվածում պահանջել և նրանցից  առձեռն ստացել է կաշառքի գումարներ:

Նախաքննության ընթացքում վերականգնվել է պետությանը պատճառված վնասի հիմնական մասը, կալանք է դրվել մեղադրյալներին պատկանող դրամական միջոցների և անշարժ գույքի վրա:

Քրեական գործը 7 անձի մասով մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica