close
Եղանակը Երևանում
17 Սեպտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
17 Սեպ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Որոտանի գյուղապետ Սուրեն Օհանջանյանին մեկ ցուցմունքի հիման վրա կալանավորել են. փաստաբան

Հասարակություն

4 Օգոստոսի 2021, 20:44
 Որոտանի գյուղապետ Սուրեն Օհանջանյանին մեկ ցուցմունքի հիման վրա կալանավորել են. փաստաբան

Սյունիքի մարզի Որոտան վարչական շրջանի ղեկավար Սուրեն Օհանջանյանը կշարունակի մնալ կալանավորված։ Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Ռուզաննա Բարսեղյանի նախագահությամբ, մերժել է Օհանջանյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին դատարանի որոշման դեմ բողոքը։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնել է պաշտպան Արսեն Վարդանյանը։

Հիշեցնենք, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունների ավարտից հետո Որոտան համայնքի ղեկավար Սուրեն Օհանջանյանը ձերբակալվել էր՝ ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ ընտրակաշառք տալու կասկածանքով։ Վարույթն իրականացնող մարմինը մեղադրանք է առաջադրել Օհանջանյանին և նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդություն ներկայացրել դատարան, որը բավարարվել է։ Ընդ որում՝ որպես կաշառք նախաքննական մարմինը ներկայացրել է համայնքի բնակիչներին պետական բյուջեից տրված նյութական օգնությունը։

Փաստաբան Արսեն Վարդանյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց, որ կալանավորման որոշման դեմ ներկայացված վերաքննիչ բողոքով վիճարկել են թե հիմնավոր կասկածի առկայությունը, թե կալանավորման հիմքերը, մասնավորապես, նշել են, որ կալանավորման հիմքերն առհասարակ բացակայում են։ Բացի այդ՝ բարձրաձայնվել է նաև Օհանջանյանի առողջական խնդիրների հարցը, նա ունի երկրորդ կարգի հաշմանդամություն, ինչպես նաև՝ երեք պատերազմների մասնակից է, բազմաթիվ մարտական գործողությունների մասնակցած անձ է, սակայն փաստաբանի փոխանցմամբ, Օհանջանյանին կալանավորել են՝ մեկ ցուցմունքի հիման վրա։ Փաստաբանը չմանրամասնեց՝ արդյոք Օհանջանյանի դեմ ցուցմունք տված անձի և Օհանջանյանի մասնակցությամբ առերես հարցաքննություն եղել է, թե ոչ, սակայն վստահեցրեց՝ Օհանջանյանն առաջադրված մեղադրանքում իրեն ընդհանրապես մեղավոր չի ճանաչում, պնդում է՝ նման բան չի եղել։

Նշենք, որ Օհանջանյանն այս պահին գտնվում է «Գորիս» քրեակատարողական հիմնարկում։ Հետաքրքրվեցինք՝ արդյոք ՔԿՀ-ում պատշաճ բուժօգնություն ցուցաբերվում է, թե ոչ, ինչին ի պատասխան փաստաբանը նշեց, որ այդ առումով որևէ խնդիր չկա, կապի մեջ են բուժաշխատողների հետ, անհրաժեշտ դեղորայքն ընդունում է, անհրաժեշտ բուժհետազոտությունները, զննությունն իրականացվում է։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica