close
Եղանակը Երևանում
28 Սեպտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
28 Սեպ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Փաշինյանը վախեցած է. ԱԺ-ում Քոչարյանն է թելադրում օրակարգ. Արմեն Բադալյան․ «Փաստինֆո»

Քաղաքական

4 Օգոստոսի 2021, 11:22
 Փաշինյանը վախեցած է. ԱԺ-ում Քոչարյանն է թելադրում օրակարգ. Արմեն Բադալյան․ «Փաստինֆո»
«Փաստինֆո»-ն գրում է․ Իշխանական պատգամավորները հիմնականում լուռ էին, չէին պատասխանում ընդդիմությանը, իսկ դա նշանակում է, որ իրենց հրահանգված է, որ այդպես պահեն իրենց, դա մարտավարություն է: Այդպես Փաշինյանն ուզում է ցույց տալ որ տեսեք մենք չենք սրում մթնոլորտը, խելոք ենք, իսկ այ ընդդիմությունն է վատը , որ թույլ չի տալիս իրենց աշխատել։ «Փաստինֆո»-ի եթերում ասել է քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը։

Նրա խոսքով «Հայաստան» դաշինքին հաջողվում է իր օրակարգը թելադրել, և ստիպել դիմացինին, որպեսզի նա այս կամ այն կերպ, այդ օրակարգին վերաբերմունք ցույց տալ նախկինում այդպիսի բան չէր լինում, նախկինում օրակարգը թելադրում էր մեկ մարդ, կամ այդ մեկ մարդուն ենթակա խմբակցությունը։

«Փաշինյանը վախեցած է ոչ միայն քաղաքականապես, այլ նաև ֆիզիկապես: Աժ դահլիճ մտնելու անցակետում այդչափ վերհսկողությունն ու ոստիկանների քանակը ԱԺ-ի դիմաց և շենքի ներսում` դրա վկայությունն էր», ասել է փորձագետը։

Նրա պնդմամբ, այս խորհրդարանը երկար կյանք չի ունենա, բայց դա կապված չէ օրենսդիրի գործունեության հետ։

Մանրամասները՝ տեսանյութում։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica