close
Եղանակը Երևանում
19 Սեպտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
19 Սեպ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Թե ինչպես «հրաշք» դեղորայքը դարձավ հրեշածին՝ խեղելով շուրջ 50.000 երեխայի ճակատագիր. բժիշկը՝ պարտադրանքով պատվաստման մասին

Քաղաքական

2 Օգոստոսի 2021, 20:59
 Թե ինչպես «հրաշք» դեղորայքը դարձավ հրեշածին՝ խեղելով շուրջ 50.000 երեխայի ճակատագիր. բժիշկը՝  պարտադրանքով պատվաստման մասին

ՀՅԴ կամավորական վաշտի բժիշկ - ազատամարտիկ, Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ուսանող, ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության վարչության ներկայացուցիչ Հայկազ Հարությունյանն անդրադարձել է պատվաստման պարտադրանքին՝ զուգահեռ օրինակներ բերելով հայտնի դեպքեր համաշխարհային պրակտիկայից.

«1955 թվականին Երկրորդ համաշխարհային պատերազմը պարտված Գերմանիայի Դաշնության և նրա ռազմավարական դաշնակից Շվեյցարիայի առողջապահական համակարգերում բժիշկներն անվճար դեղամիջոց տրամադրելու հնարավորություն ունեին։ Այդ դեղամիջոցն էականորեն նվազեցնում էր հիվանդների անհանգստությունը և թույլ էր տալիս ամբողջ գիշեր հանգիստ քնել։

Միայն 1957 թվականին այդ դեղամիջոցն ունեցավ սերիական արտադրություն, և մարդիկ այն գնելու հնարավորություն ունեցան։ Դեղամիջոցը սկսեց ռեկորդային ցուցանիշներով վաճառվել, քանի որ ժամանակակիցները գրում էին, որ այդ դեղը, լինելով հանգստացնող և քնաբեր, ոչ միայն տոքսիկ չէ, այսինքն՝ պրակտիկորեն չի կարող օրինակ՝ ինքնասպանությունների կամ դեղորայքային թունավորումների պատճառ դառնալ, այլև կարելի է օգտագործել նաև հղիներին…
Այս դեղորայքն օգտակար և նույնիսկ հեղափոխական էր տվյալ ժամանակաշրջանի համար․ բավական էժան քնաբեր, որը կարելի էր ձեռք բերել առանց դեղատոմսի և ունենալ սիմպտոմատիկ լավացում։
1955 թվականից՝ այն պահից, երբ բժիշկները սկսեցին հիվանդներին անվճար տրամադրել վերոնշյալ դեղամիջոցը, շուրջ 6 տարի անց գիտական շրջանակները սկսեցին խոսել դեղի տերատոգեն (հրեշածին) ազդեցության մասին: Պարզվեց, որ այս «հրաշք» դեղորայքը, որը թույ էր տալիս հանգիստ քնել, խեղաթյուրված՝ առանց վերջույթների սերունդների պատճառ էր դարձել։
 
Այդ տարիների ընթացքում 8 000-12 000 երեխա ծնվել են ֆիզիկական արատներով, որոնց մոտ կեսը մահացել է մանկական հասակում, 40 000 երեխա ծնվել է ծայրամասային նևրիտով ...
Անդրադառնանք մեր օրերին։
2019 թվականին աշխարհը ողողվեց մի վիրուսով, որը կոչեցինք covid 19։ Այդ վիրուսը կոլապսի ենթարկեց մոլորակը․ առողջապահական ոլորտի թիվ մեկ նպատակն է կանգնեցնել կորոնավիրուսի տարածումը։ Այդ ամենի առավել հավանական տարբերակը պատվաստումներն են։ Այսօր Հայաստանի Հանրապետությունում անվճար պատվաստումներ են կատարվում պատվաստանյութերով, որոնք հայտնաբերվել են 2021 թվականին։ Եվ այսօր մեզ ոչ թե հարցնում են՝ ուզո՞ւմ ենք պատվաստվել թե՞ ոչ, այլ հարվածի տակ դնելով մեր իսկ սահմանադրական իրավունքները՝ ստիպում են պատվաստվել։
 
Պետական ծառայողներից, ուսուցիչներից, բուժաշխատողներից բազմիցս լսել եմ, որ նրանց ստիպում են պատվաստվել կամ որպես այլընտրանք՝ չվճարվող արձակուրդ են առաջարկում։
 
Այսօր Առողջապահության նախարարության կայքից տեղեկանում ենք, որ նախարարությունում լայն քննարկումներ են ընթանում ՀՀ առողջապահության նախարարի թիվ 17-Ն և թիվ 24-Ն հրամաններում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծի վերաբերյալ, որով առաջարկվում է, որ պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների աշխատակիցների, հյուրանոցային ծառայությունից օգտվող 18 տարեկանից բարձր անձինք և նախնական մասնագիտական (արհեստագործական), միջին, բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններ հաճախող՝ 18 տարեկանից բարձր ուսանողները, արտադպրոցական դաստիարակության և լրացուցիչ կրթություն իրականացնող ուսումնական հաստատություններ հաճախող 18 տարեկանից բարձր սովորողները կամ պետք է ներկայացնեն կորոնավիրուսային հիվանդության դեմ ամբողջական պատվաստված լինելը հավաստող պատվաստման սերտիֆիկատ կամ յուրաքանչյուր 14 օրը մեկ ներկայացնեն COVID-19-ի ՊՇՌ թեստի բացասական արդյունք՝ առավելագույնը 72 ժամ վաղեմության:
 
Ի դեպ, տվյալ հետազոտությունն անձն իրականացնում է իր միջոցների հաշվին: Միաժամանակ, պատվաստվելու բժշկական հակացուցումներ ունեցող անձը կարող է ներկայացնել հակացուցումների մասին բժշկական փաստաթուղթ:
 
Չեմ ցանկանում խոսել այն մասին, որ բժշկական օգնություն ստանալը ոչ թե մեր պարտականությունն է, այլ մեր իրավունքը, որի իրացումը յուրաքանչյուրի ընտրությունն է, այլ ուզում եմ անդրադառնալ այն հարցին, թե կա՞ ինչ-որ մեկը, որը կարող է երաշխավորել, որ այս պատվաստանյութերը, որոնք ստեղծվել են 2 տարվա ընթացքում և անվճար տրամադրվում են մարդկանց, սերնդի վրա չեն ունենա այնպիսի ազդեցություն, ինչպիսին ունեցավ 1955 թվականին Գերմանիայում անվճար տրամադրվող թալիդոմիդ դեղամիջոցը։
Նկարներում «Թալիդոմիդի սերունդներն» են»:
 
Աժ-ում լսումներ կանցկացվեն
19 Սեպտեմբերի 2021, 12:42 Աժ-ում լսումներ կանցկացվեն
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica