close
Եղանակը Երևանում
19 Սեպտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
19 Սեպ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Պետությունը ոչինչ չարեց, որ Բաքվում գերիներ չունենանք. Աննա Գրիգորյան

Քաղաքական

2 Օգոստոսի 2021, 16:37
 Պետությունը ոչինչ չարեց, որ Բաքվում գերիներ չունենանք. Աննա Գրիգորյան

«Երեկ ձեր լուռ համաձայնության ներքո Բաքվում 20 տարվա ազատազրկման դատապարտվեցին ևս երկու հայ ռազմագերիներ, որոնցից  մեկը ի դե՝ Ալյոշա Խոսրովյանը իմ համաքաղաքացին է , նա կապանցի է, ունի փոքր երեխա:

Պետության ուղղիղ պարտականությունն էր անել ամեն բան, որ Բաքվում այսօր չունենայինք գերիներ, բայց պետությունը որևէ քայլ չի ձեռնարկել այլ ուղղությամբ»,-այս մասին այսօր ԱԺ նիստի ժամանակ ասաց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Աննա Գրիգորյանը: Նա իր ոխսքում անդրադարձ կատարեց նաև Սյունիքից կալանավորված համայնքապետերին, որոնք պատգամավորի խոսքով պատանդ են ու հայտարարեց, որ ընդդիմադիրները  հասնելու են նրան, որ վերջիններիս նկատմամբ քաղաքական հետապնդումները դադարեցվեն:

Պատգամավորը հիշեցրեց իշխանական պատգամավորներին այն զավեշտալի իրավիճակները, երբ ինքը անգամ պատգամավորի կարգավիճակով չի կարողացել տեսակցել սյունեցի համայնքապետերին։ Ասում է՝ թույլ չեն տվել, ըստ նրա կա հստակ հրաման, որով արգելվում է նույնիսկ պատգամավորին տեսակցել նրանց.

«Ինչի՞ց է այսքան վախենում իշխանությունը, մենք ստորագրահավաք էինք իրականացնում՝ ի պաշտպանություն Սյունիքի կալանավորված համայնքապետերի և ընդամենը մեկ ստորագրահավաքից հետո գործընթացը կասեցվեց: Փաստորեն,մեր տղաների ընդամենը նկարները խուճապ է առաջացնում, նույնիսկ նկարը տեսնելը մարդկանց մոտ անհասկանալի զգացողություններ է առաջացնում »,-ասաց Գրիգորյանը:
Արծվիկ Մինասյանն էլ պատասխանեց, թե իշխանությունը վախենում է հայի արժանապատիվ տեսակից։

Աժ-ում լսումներ կանցկացվեն
19 Սեպտեմբերի 2021, 12:42 Աժ-ում լսումներ կանցկացվեն
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica