close
Եղանակը Երևանում
22 Հոկտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
22 Հոկ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Պատմության դասագրքերում այս իշխանության մասին ճշմարտությունը գրողներին ի՞նչ պատիժ է սպառնում․ «Փաստ»

Մամուլի տեսություն

31 Հուլիսի 2021, 09:49
 Պատմության դասագրքերում այս իշխանության մասին ճշմարտությունը գրողներին ի՞նչ պատիժ է սպառնում․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Մինչ Հայաստանի սահմաններում շարունակվում է անհանգստությունն ու լարվածությունը, մինչ Հայաստանը մխրճվում է նորանոր խնդիրների ու ճգնաժամերի հորձանուտ, գործող իշխանությունները լիազորություններն ավարտող խորհրդարանի վերջին «շնչում» անցկացրեցին «անձին ծանր վիրավորանք հասցնելը՝ հայհոյելը կամ նրա արժանապատվությունն այլ ծայրահեղ անպարկեշտ եղանակով վիրավորելը» քրեականացնող օրինագիծը:

Իհարկե, ցանկացած քաղաքակիրթ ընտանիքում երեխաներին շատ փոքր հասակից սովորեցնում են, որ հայհոյելը վատ է, որ չի կարելի «քըխ» բառեր ասել և այլն: Այստեղ նույնիսկ քննարկելու բան չկա. հայհոյանքն ու վիրավորանքը մերժելի են միանշանակ:

Սակայն այստեղ կա մի քանի հարց: Նախ՝ արդյո՞ք Հայաստանի համար այսօր չկար ավելի կարևոր հարց, քան նշյալը: Երկրորդ՝ տարօրինակ չէ՞, որ նման օրինագիծ է անցկացնում մի ուժ, որը դարձել է թշնամանքի, հայհոյախոսության ու ատելության խոսքի հիմնական ներմուծողն ու արմատավորողը քաղաքական ու հասարակական հարաբերություններում: Երրորդ, ինչո՞ւ է տարբերակում դրվում «լրագրողական, հրապարակախոսական, հասարակական կամ քաղաքական գործունեությամբ» զբաղվողների ու «շարքային» քաղաքացիների միջև:

Չորրորդ՝ ինչպե՞ս է տարբերակվելու ծանր վիրավորանք հասցնելը թեթև վիրավորանքից, օրինակ՝ «վնգստացող դատավորները» ինչպիսի՞ վիրավորանք է: Եվ վերջում, սա քիչ է, եկեք մի օրենք էլ ընդունեք պատմության դասագրքերում այս իշխանության մասին պարզ ճշմարտությունը գրողներին դատելու մասին: Թեպետ, դրա համար երևի թե այս օրենքն էլ կարող է աշխատե»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica